...

Բըլթ-40

Բըլթ-40

Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը հայտարարել է. «Իրականում Արցախի կարգավիճակի առնչությամբ որևէ նախագծով Արցախը երբևէ չի ճանաչվել Ադրբեջանի կազմում»:

«ՉԻ». Չգիտենք, թե ինչ իրավաբան է Գևորգ Դանիելյանը, բայց եթե գոնե ծանոթ է իրավագիտության տարրական կանոններին, մի երկու բան բացատրենք, մյուս անգամ խայտառակ չլինի: 

Հատուկ նրա համար մեջբերում անենք 1998-ի նոյեմբերին հակամարտության կողմերին առաջարկված նախագիծը, որը հայտնի է որպես «Ընդհանուր պետության» նախագիծ:

«Լեռնային Ղարաբաղը հանրապետության ձևի պետական և տարածքային կազմավորում է և Ադրբեջանի հետ միասին կազմավորում է «Ընդհանուր պետություն»` ՆՐԱ ՄԻՋԱԶԳԱՅՆՈՐԵՆ ՃԱՆԱՉՎԱԾ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ»:

Էս մասը մեծատառով ենք գրել, որ նախկին նախարարը, մասնագիտությամբ էլ իրավաբանը լավ տեսնի այն, ինչը մինչև հիմա չի տեսել, ու բացի տեսնելուց էլ հասկանա այն, ինչը մինչև հիմա չի հասկացել: 

Բա, դեռ 1998-ին ներկայացված Արցախը ճանաչվել է Ադրբեջանի կազմում: Ու այս նախագծին ովքե՞ր են իրենց համաձայնությունը տվել. Ռոբերտ Քոչարյանն ու Արկադի Ղուկասյանը:

Ու մի հատ էլ կարծես թե դաս է տալիս ուսանողներին: Թե ասա քո տված դասերից ինչ պիտի սովորեն:

ՎԱՐԿԱՆԻՇ

   626 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ