...

Բըլթ-39

Բըլթ-39

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ասել է. «Ո՞նց կարելի է հազարավոր զոհերից, տարածքային կորուստներից, հարյուրավոր գերիներից, անհետ կորածներից հետո՝ առանց ամոթի գեթ մեկ զգացողության, այստեղ խեղաթյուրել ամբողջ բանակցային 20 տարվա պրոցեսը»: (Aravot.am, 21.03.2023):

«ՉԻ». Ա, դե լավն է, էլի, մեր ընդդիմությունը: Իսկ Ագնեսա Խամոյանն ընդհանրապես... Ինքը, խեղաթյուրելով բանակցային պրոցեսի պատմությունը, Նիկոլ Փաշինյանին մեղադրում է բանակցային պրոցեսը խեղաթյուրելու մեջ: 

Ըստ քոչարյանական պատգամավորի՝ Ղարաբաղի հարցում բանակցային պրոցեսներ ընթացել են միայն վերջին 20 տարում: Իսկ դրանից առաջ բանակցություններ չեն եղել փաստորեն:

Երևի «բեսեդկի» զրույցներ են եղել: Հա, երևի տենց «բեսեդկում» զրուցելով ձեռք է բերվել Հայաստանի դիվանագիտության մեծագույն հաջողություններից մեկը, երբ 1994թ. ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթնաժողովում Ղարաբաղը ճանաչվեց հակամարտության լիիրավ կողմ:

Որ փուլային տարբերակում Արցախն իր կարգավիճակի վերջնական որոշման հարցում ամրագրեց վճռական ձայն ունենալու իրավունքը, դա էլ կաֆեում նստած, սուրճի բաժակի շուրջ են պայմանավորվել: 

Դե, իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերում Ադրբեջանի գրավյալ տարածքների փաստի արձանագրումը որպես «տեղի հայկական ուժերի» կողմից կատարված իրողություն... երևի Ագնեսա Խամոյանն էն ժամանակ պուճուր է եղել, գիրք էլ չի կարդացել, տեղյակ չի սրանից: 

Եթե Նիկոլ Փաշինյանը 5 տարի է զբաղված պատմության կեղծարարությամբ, դուք դրա մեջ վարպետացել եք 25 տարի շարունակ: «Ֆորա» կտաք Փաշինյանին: 

Այնպես որ, եթե Նիկոլ Փաշինյանը համարվում է «ազգակործան պատուհաս», շատ մի ոգևորվեք, դուք էլ «ազգակործան ընդդիմություն» եք՝ «ազգակործան իշխանության» շարժիչով:

ՎԱՐԿԱՆԻՇ

   482 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ