...

Բըլթ-20

Բըլթ-20

Ցանցային Պետություն համահայկական հիմնադրամի հիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահրամ Այվազյանը գրել է. «Որքան շատ Թուրքիան, Ադրբեջանը և այլ պետություններ փորձեն ոչնչացնել Հայաստանը որպես ինքնիշխան պետություն, այնքան հայկական քաղաքակրթությունը առավելագույնի կհասցնի իր հնարավորությունները՝ վերականգնելու իր դերը որպես բուֆեր և սեպ՝ արևելքի և արևմուտքի, Ռուսաստանի և Թուրքիայի միջև» («Առավոտ», 10.04.2022):

Այսինքն, որպեսզի հայկական քաղաքակրթությունը առավելագույնի հասցնի իր հնարավորությունները՝ վերականգնելու համար իր դերը որպես բուֆեր և սեպ արևելքի և արևմուտքի, Ռուսաստանի և Թուրքիայի միջև, հայ ժողովուրդը պետք է ամեն ինչ անի, որպեսզի Թուրքիան, Ադրբեջանը և այլ պետություններ փորձեն ոչնչացնել Հայաստանը որպես ինքնիշխան պետություն։

Հանուն արդարության պետք է խոստովանել, որ այսպիսի հանճարեղ միտք մինչ այժմ չեն արտահայտել անգամ մեր ազգափրկիչ ակադեմիկոսները՝ Լենսեր Աղալովյանը, Աշոտ Մելքոնյանը, Ռուբեն Սաֆրաստյանը և այլք։ Ուստի տեղին ենք համարում առաջին քսան բըլթոցների մրցանակաբաշխության գլխավոր մրցանակը շնորհել Վահրամ Այվազյանին։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1953 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ