...

Բըլթ-25

Բըլթ-25

«Ես համարում եմ, որ ուղղակի վայել չէ առաջին նախագահին և մեր երկրի հիմնադիր նախագահին նման սարկազմիկ ոճով, նման երգերի մեջբերումներով բնորոշումներ տալ այդ հայտարարությանը, որտեղ շատ հստակ բարձրաձայնված է ազգային, պետական շահերի և այդ շահերի նկատմամբ այսօր արդեն մեր ունեցած և տեսանելի սպառնալիքների մասին»:

ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյան, Hraparak.am, 30.04.2022:

«ՉԻ». Մտածում ենք՝ սարկազմով անդրադառնա՞նք Վահագն Մելիքյանի բլթոցներին, թե՞ առանց սարկազմի:

Այստեղ մի խնդիր կա. Տեր-Պետրոսյանն ավելի քան 20 տարի առանց սարկազմի, լուրջ տասնյակ հոդվածներ է գրել, ելույթներ ունեցել, որտեղ վերլուծել է Արցախյան հակամարտության հետ կապված վտանգները, կանխատեսումներ է արել, թե չլուծված կոնֆլիկտը ինչ աղետների կարող է հանգեցնել, զգուշացրել է, սթափության կոչեր է արել: 20 տարի շարունակ: 

Ու 20 տարի շարունակ այ էս կոլխոզի հավաքածուն Առաջին նախագահի ահազանգերին, սթափվելու կոչերին, կանխատեսումներին սարկազմով է վերաբերվել: Ծաղրել են, հայհոյել են, վիրավորել են: 

Ու հիմա, երբ Տեր-Պետրոսյանի զգուշացումները բանի տեղ չդրեցին, սարկազմով վերաբերվեցին, երկիրը բերին, հասցրեցին այս վիճակին, հիմա սրանք են Տեր-Պետրոսյանի վրա մուննաթ գալիս, թե բա սարկազմ է անում: Ասում են՝ երկիրն էս վիճակում է, ապագան վտանգված է, մենք հայտարարություն ենք անում, իսկ ահա Լևոնը ձեռ է առնում: Չեն ասում, որ երկիրն այս վիճակում է հենց իրենց պատճառով ու շարունակելու է մնալ այս վիճակում էլի իրենց պատճառով: Դուք տեղով սարկազմ եք, ցավն այն է, որ տարիներ շարունակ երկիրն եք սարկազմ դարձրել:

Պատերազմից արդեն 1,5 տարի է անցել, սրանք դեռ կենացներ են ասում: Ծովից ծովից են խոսում ու ուզում են, որ մի հատ էլ իրենց լուրջ վերաբերվեն: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2303 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ