...

Ծանոթ պատմություն է

Ծանոթ պատմություն է

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը «Հրապարակի» հետ զրույցում ասել է. «Մենք կանգնած ենք Արցախը կորցնելու իրական վտանգի առջև: Մենք՝ բոլորս, ամեն ինչ պիտի անենք՝ դա թույլ չտալու համար: Մնացած ամեն ինչ այս պահին անկարևոր է թվում: Միևնույն ժամանակ ուժեղ, հզոր, լեգիտիմ և պրոֆեսիոնալ մարդկանցով համալրված պետական ինստիտուտներն արդյունավետ կերպով կնպաստեն մեր նպատակների իրագործմանը։ Այս առումով Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները, իհարկե, կարևոր նշանակություն են ունենալու»:

«ՉԻ». Էլի նորից նույն պատմությունը: Սկսում են Ղարաբաղը փրկելով, հետո գալիս, չերեզ Հայաստան են որոշում փրկել Ղարաբաղը: 

Մեկը մի անգամ նման բան արեց, Հայաստանն ու Ղարաբաղը կրակը գցեց: Հիմա պե՞տք է նորից նույն ճանապարհով անցնել, եթե հայտնի է, թե ինչով է դա ավարտվելու:

Հետաքրքիր է, թե հիմա ո՞ր երկրի քաղաքացի է Ռուբեն Վարդանյանը: Հաստատ՝ ոչ Ռուսաստանի: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   483 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ