...

Չեն թերացել, կոնկրետ թաքցրել են

Չեն թերացել, կոնկրետ թաքցրել են

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը իշխանության գալուց ի վեր պարբերաբար հայտարարում են պաշտոնյաների թափանցիկ և հաշվետու աշխատաոճի կարևորության մասին, բայց հենց իր՝ Փաշինյանի մերձավորների հայտարարագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանք թերացել են իրենց ամբողջ ունեցվածքը պատշաճ հայտարարագրելիս: Թերի հայտարարագրեր են ներկայացրել վարչապետի զոքանչը, պաշտոնյա աներորդին ու նախկին պատգամավոր ընկերը (խոսքը Հայկ Գևորգյանի մասին է-խմբ)»,- տեղեկացրել է «Հետք»-ը՝ ծավալուն հրապարակման շրջանակներում ներկայացնելով փաստեր այն մասին, թե ինչպես են վերոնշյալ անձինք իրենց հայտարարագրերում «մոռացել» նշել իրենց ողջ ունեցվածքը։ 

Նիկոլ Փաշինյանը երևի սրա համար էր պողպատե մանդատ խնդրում իր ընտրողներից։ Տվեցին, նա էլ օգտագործում է՝ ինչպես ուզում է։ Ստեղծել է արտոնյալների բանակ, որում ինտեգրվածներն ինչ և ինչպես ուզում՝ անում են։ Հետո ինքը դուրս է գալիս, կառավարության նիստին հանձնարարականներ է տալիս, լալահառաչ ելույթներ է ունենում, իսկ այդ ընթացքում նրա յուրայինները, ընտանիքի անդամներն ու մերձավոր ազգականները հասցնում են ամեն բան, ընդհուպ հայտարարագրեր լրացնել՝ ըստ իրենց հայեցողության։ Մեկ է, դեմոկրատիայի բարձրագույն լիգայում ենք արդեն, հիմա ինչ ուզեն՝ կարող են անել։ Կտեսնեք, որ հաջորդ կառավարության նիստում խոսելու է այս մասին՝ չքմեղանալով՝ զուգահեռաբար հանձնարարելով իրավապահ մարմիններին զբաղվել մամուլի հրապարակումներով։ Նրանք զբաղվելու են, հասարակությունը մոռանալու է, Փաշինյանն էլ գերդաստանի հետ միասին շարունակելու է թերի հայտարարագրեր ներկայացնել։ 

Գոհար Վեզիրյան 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1225 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ