...

Եվ քարավանը Աբու-Վահանի․․․

Եվ քարավանը Աբու-Վահանի․․․

«Հայերը դեռևս միջնադարից եղել են Հնդկաստանի և Եվրոպայի միջև առևտրի գլխավոր դերակատարներից մեկը, ինչու հիմա դա մենք չենք անում՝ դա է մեծ հարցը»,- հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ 

Վահան Քերոբյանը, իհարկե, ինչ-որ իմաստով մեր Փարիզն է․ տոն, որը միշտ մեզ հետ է։ Այս մռայլ իրականության մեջ նրա ցանկացած հրապարակային խոսք կարգին զվարճացնում է մարդկանց ու դրանով իսկ անփոխարինելի է, իսկ մտքի թռիչքը պարզապես հիացնում է։ Եվ իսկապես, ինչո՞ւ հայերը չեն կարող Հնդկաստանի և Եվրոպայի միջև առևտրի գլխավոր դերակատարը դառնալ։ Հետո՞ ինչ, որ ժամանակակից միջազգային առևտուրը հիմնականում իրականացվում է ծովային ճանապարհով, երկաթուղով ու խողովակաշարերով, իսկ Հայաստանը ոչ ծովային ելք ունի, ոչ երկաթուղի, ոչ խողովակաշարեր։ Դրա փոխարեն կարելի է վարվել այնպես, ինչպես միջնադարում։ Ինչ-որ տեղ Դավալուում ուղտեր բուծել («դավա» հենց նշանակում է ուղտ), առևտրական քարավաններ կազմել և ապահովել Եվրոպայի ու Հնդկաստանի միջև հուսալի լոգիստիկան։ Իսկ եթե չստացվի՝ ոչինչ, պրն Քերոբյանը կասի, որ կատակ էր արել։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   691 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ