...

Չորաթանցի երեխաների նկատմամբ քրգործ չի հարուցվի

Չորաթանցի երեխաների նկատմամբ քրգործ չի հարուցվի

Նիկոլ Փաշինյանը նեղսրտել է, որ Չորաթան գյուղի երեխաները Մասիս սար ու Ցեղասպանության հուշահամալիր են նկարում, և Երևան վերադառնալով՝ հրավիրել մտավորականներին ու հարցրել, թե ինչո՞ւ է այդպես, ինչո՞ւ են երեխաներն իրենց միջավայրը թողած՝ ուրիշ բաներ նկարում։

«ՉԻ»․ Դե իհարկե, մարդն ինչ տեսնում է՝ այն էլ պիտի նկարի։ Օրինակ՝ Նիկոլի երեխաների պես։ Հիշո՞ւմ եք՝ տարիներ առաջ լրատվամիջոցներում լուսանկարներ էին հայտնվել նրա «Երրորդ մասի» բնակարանից, ու պատերին ինչ խզբզանք ասես չկար՝ ինչ-որ անկապ գրություններ ու խորհրդանիշներ (ի դեպ՝ ոչ մի հայերեն տառ չկար), բերանը մինչև ականջները բացած ու մազերը բիզ-բիզ ինչ-որ անհեթեթ արարած, և այլն։ Մի խոսքով, երեխաներն «իրենց միջավայրն» էին նկարել։ Բա չէ, էն «ռսաստրուկ» Այվազովսկու պես, որ կյանքում Հայաստանում չէր եղել ու Մասիսը չէր տեսել, բայց «Նոյն իջնում է Արարատից» էր նկարում, կամ էն «Արևմուտքի գործակալ» Ղևոնդ Ալիշանի պես, որը նույնպես երբեք Հայաստանում չէր եղել, բայց Վենետիկում նստած՝ փոխանակ գոնդոլները նկարագրի, չորս հատորով պատմական Հայաստանի նահանգներն էր նկարագրում․․․  

Այնպես որ՝ Չորաթան գյուղի երեխաներն ինչ իրենց լուսամուտից տեսնում են՝ թող դա էլ նկարեն։ Սարեր ու անտառներ են տեսնում՝ թող դրա՛նք նկարեն, ձիեր ու էշեր են տեսնում․․․ Չնայած՝ չէ, էշեր նկարել խորհուրդ չէինք տա։ Հատկապես վարչապետի աշխատանքային այցից հետո «պատկան մարմինները» կարող են դրանում քաղաքական ենթատեքստ տեսնել։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   107 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ