...

Չորրորդ իշխանություն #32 2021

Չորրորդ իշխանություն #32 2021

Համարում նախ կարդացեք Չարենց.

ԹՄԲՈՒԿ ԵՆ ԽՓՈՒՄ, ՀԱՐՍԱՆԻ՜Ք Է,
ՀԱՐՍԱՆԻՔ Է ԵՐԿՐՈՒՄ ԱՇՆԱՆԱՅԻՆ -
ԱՐՇԱՎՈՒՄ Է ԱՆՈՂՈՔ ԳԱԼԻՔԸ՝
ԶԳԵՑԱԾ ԶԳԵՍՏՆԵՐ ՄԱՀԻ...

ԻՆՉ ԼԱՎ Է, ՆԱԻՐՅԱՆ ԵՐԿԻՐ,
ՈՐ ԲԵՐՔԻԴ ԵՐԿՈՒՆՔԻՑ ԱՌԱՋ
ԹԻԱՐԱՆ ՔՇՎԵՑ - ԱՆԱՐԱՏ
ՀԵԼԻԿՈՆԸ ՍՐԲԱԶԱՆ ԵՐԳԻԴ...

ԳՈՆԵ ԱՐԴ՝ ՏԱԳՆԱՊԻԴ ԺԱՄԻՆ
ՑՆԾՈՒԹՅԱՆ ԵՐԳԵՐ ԿԵՐԳԵՆ ԼՈԿ
ՉՂՋԻԿՆԵՐԸ ՔՈ ԵՂԿ ՈՒ «ԽԵԼՈՔ»
ԵՎ ՕՏԱՐ ԴԱՇՏԵՐԻ ՔԱՄԻՆ...

1-ին ԷՋ - ՎԱՐՊԵՏՈՐԵՆ ՈՒՂՂՈՐԴՎՈՂ ԴԵԳՐԱԴԱՑԻԱՆ

Հեռուստալրագրող, հրապարակախոս Արայիկ Մանուկյանը դեռ հոկտեմբերի 20-ին նամակով դիմել է Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ պարոն Արա Շիրինյանին և առաջարկել Վանո Սիրադեղյանի ծննդյան 75-րդ տարելիցի օրը՝ նոյեմբերի 13-ին, ցուցադրել իր հեղինակած «Վանո Սիրադեղյան. Ձեռքդ ետ տար ցավի վրայից» տեսաֆիլմը՝ Վանո Սիրադեղյանի արձակի և հրապարակախոսության մասին: 21 օր հետո պատասխանել են, որ Հանրային հեռուստաընկերությունը կդիտարկի տեսաֆիլմի ցուցադրությունը: 21 օր հետո: Եվ այն էլ կդիտարկի: Արայիկ Մանուկյանը դիպուկ է նկատել. «2046 թվականին լրանում է Վանո Սիրադեղյանի ծննդյան 100-ամյակը: Հուսամ, Հանրայինը մինչ այդ կավարտի դիտարկումը և 2046-ին հնարավոր կլինի Հանրային հեռուստաընկերությամբ խոսել Հայաստանի Երրորդ հանրապետության հիմնադրի մասին»:

2-րդ ԷՋ - «­ԿԻԼ­ԴԻՄ»-ՈՎ ՍՆՎԱԾՆԵՐԸ

ԱՌԱՋ ՀԱՂԹԱՆԱԿՆ ԷԻՆՔ ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄ, ՀԻՄԱ՝ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Մեծ հաշվով՝ պրոբլեմն այն է, որ որևէ հասարակություն չի կարող խելամիտ որոշումներ ընդունել, եթե խեղաթյուրված է այն ինֆորմացիոն բազան, որի հիման վրա պիտի կայացվեն այդ որոշումները։

3-րդ ԷՋ - ԷՍ ԻՆՉ ԿԵՂՏՈՏ ՊԱԴԵԶԴ Ա

ՆԱԽ ՊԵՏՔ Է ԱԶԱՏՎԵԼ ԺԵԽ ԷԼԻՏԱՅԻՑ

Հաղթանակն արժեզրկվում էր ամեն օր, քանի որ ձեր կողմից ժեխ հորջորջված մարդիկ տեսնում էին, թե ինչպես են իրենց մեծ ստամոքսի հարցերը լուծում Արցախի հարցը դրոշ դարձրած ոչմիթիզականները։ Աղքատացող, հուսալքված, բամբասանքով և լրատվական այլանդակ դաշտով դեգրադացված մարդիկ փող էին վերցնում, ընտրում սրան-նրան՝ ատելով իրենց գնորդին։

  • ՍԱՏԻՐԻԿՈՆ. ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ

ՌՈՒԶԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԵՐԱԶԸ

Ինքը Ելիսեյան պալատում Մադամ Ռուզի հայտնի սալոնի տերն է ու հերթական գրական երեկույթն է կազմակերպել: 200 լիվր մուտքավճարը մուծելուց հետո այստեղ հավաքվել են ժամանակի մեծագույն գրողները: Ամբողջ սալոնը ծածկված է գույնզգույն ծաղկեփնջերով: Հյուրերը ըմպում են «Շարդոն» գինի:

4-րդ ԷՋ - ԽԱՌՆԱՇԽԱՐՀ

ԼՈՒՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ասում է՝ բալիկ ջան, կլինի՞ ձեր տխմարությունների, արկածախնդրությունների, բթության մեղքը մեր վրա չգցեք: Ձեզ ասել ենք՝ սա է, ասել եք՝ չէ, ստացել եք այն, ինչ ստացել եք:

Արմեն Գրիգորյանի այս հայտարարության վերաբերյալ մի հարց է առաջանում. ի՞նչ է նշանակում. «Հայաստանի ներկայիս սահմանները առանձնապես չեն փոխվի»: Առանձնապեսը ո՞րն է:

ՍԱՏԻՐԻԿՈՆ. ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄ

Նիկոլ Փաշինյան - Լավ, եկեք ամփոփենք։ Ուրեմն այսպիսի ծրագիր ենք մշակում։ Ալենչոյի ավտոյի հարցը լուծում ենք, ես գնում եմ Սոչի, Ալիևին թարս չափում եմ, վախից մտնում է սեղանի տակ, էդ պահին Ռոբերտը զանգում է Պուտինին, նա սենյակից դուրս է գալիս, որ պատասխանի, Ժիրոյի պիկապները փողոցում սիգնալ են տալիս, Ալիևը գլուխը սեղանի տակից հանում է, ես էն Պուտինի նվիրած ձիթենու ճյուղը փաթաթում եմ Վիլսոնի քարտեզի մեջ և ուղիղ Ալիևի ճակատին...

ԱՍՏՂԵՐԸ ՀՈՒՇՈՒՄ ԵՆ

С точки зрения биологии, деградация - тоже развитие.

«Չորրորդ իշխանություն» թիվ 32։ Անցեք հղումով, թերթեք, անհրաժեշության դեպքում խոշորացրեք կամ տպագրեք ձեր տպիչով։

ՎԱՐԿԱՆԻՇ

   99163 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ