...

Լեզվի սայթաքո՞ւմ է, թե՞ ոնց....

Լեզվի սայթաքո՞ւմ է, թե՞ ոնց....

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ «Ազատության» եթերում անդրադառնալով սահմանազատման և սահմանագծման գործընթացին, ասել է. «Եղել են սովետական շրջանում տարբեր տարիներին տարբեր սովխոզների միջև տարածքների փոխանակում, բայց դրանք անկլավներ չեն: Ուստիև, կարծում եմ, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացի արդյունքում Հայաստանի ներկայիս սահմանները առանձնապես չեն փոխվի, քանզի անկլավների հարց ՀՀ տարածքում առկա չէ, կա Արծվաշենի անկլավի հարցը, որը ներկայումս գտնվում է Ադրբեջանի տարածքում»:

«ՉԻ». Արմեն Գրիգորյանի այս հայտարարության վերաբերյալ մի հարց է առաջանում. ի՞նչ է նշանակում. «Հայաստանի ներկայիս սահմանները առանձնապես չեն փոխվի»: Առանձնապեսը ո՞րն է: Այսինքն՝ բացառված չէ, որ կփոխվեն: Առանձնապեսը կոնկրետ սահմանում չունի. 5 քառակուսի մետրն էլ է առանձնապես, 500 քառակուսի կիլոմետրն էլ:

Եվ երկրորդը. ի գիտություն ԱԽՔ-ի, Արծվաշենը՝ որպես անկլավ, չի գտնվում Ադրբեջանի տարածքում: Այն գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո: Իսկ սրանք իրավական առումով լրիվ տարբեր բաներ են: Եթե սա լեզվի սայթաքում չէ, նշանակում է՝ Արմեն Գրիգորյանը Արծվաշենը ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք, այսինքն՝ ճանաչում է մեր տարածքի բռնազավթումը հարևան երկրի կողմից: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   537 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ