...

Բալիկին խելք են բացատրում

Բալիկին խելք են բացատրում

Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե «Ղարաբաղը ոչ ոք «չի հանձնել», սակայն, եթե նման քաղաքական քայլ կատարվեր, ապա այն կարվեր ծրագրերից մեկի համաձայն, ներառյալ՝ «Լավրովի պլանը»։

«Դժվարանում ենք մեկնաբանել «երևակայական իրողություններին վերաբերող» Լավրովի պլանը: Ի՞նչ կապ ունի «հանձնելը», եթե խոսքը գնում էր հակամարտության փուլային լուծման մասին։ Խորապես ցավալի է, որ որոշ հայ քաղաքական գործիչներ ոչ միայն չեն հերքում Ռուսաստանին չպատկանող Լեռնային Ղարաբաղի «հանձնման» մասին անհեթեթ «մտքերը», այլև, ըստ էության, համաձայնում են նման անհիմն դատողությունների հետ:

Խաղաղ կարգավորման շատ հնարավորություններ բաց են թողնվել, ընդ որում՝ ոչ Ռուսաստանի մեղքով»,- նշված է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

«ՉԻ». Էն, որ Ալեն Սիմոնյանը խոսում էր Ռուսաստան կատարած հաջող այցի մասին, երևի սա նկատի ուներ: Այնքան հաջող, որ ռուսները ստիպված են հատուկ իր համար մի քանի տարրական բան բացատրել:

Բայց ամենավատն այն է, որ ռուսական արտաքին գերատեսչությունը «դոդիկ» է համարում մեր երկրի խորհրդարանի ղեկավարին: Ըստ էության, պետության երկրորդ դեմքին: 

Ասում է՝ բալիկ ջան, կլինի՞ ձեր տխմարությունների, արկածախնդրությունների, բթության մեղքը մեր վրա չգցեք: Ձեզ ասել ենք՝ սա է, ասել եք՝ չէ, ստացել եք այն, ինչ ստացել եք: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   863 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ