...

Չպատճառաբանված ուրախությանը «հորթային հրճվանք» են ասում

Չպատճառաբանված ուրախությանը «հորթային հրճվանք» են ասում

Անդրադառնալով այն հարցին, որ Հայաստանում կտրուկ ավելացել են վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաները՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «սկզբում ուրախանում էի, գիտեի զբոսաշրջիկներ են», բայց հետո պարզել է, որ ՀՀ քաղաքացիներ են, պարզապես մեքենաները Հայաստան ներկրելիս ձևակերպում են «ժամանակավոր ներմուծում», որպեսզի հարկեր չվճարեն։

Այս տրամաբանությամբ երկիր ղեկավարողը 2021-2022 թվականներին էլ երևի սկզբում ուրախացել է՝ կարծելով, թե ՀՀ արևելյան սահմանները հատածները զբոսաշրջիկներ են, եկել են Հայաստանի ամայի-անբնակ սարերով հիանալու, բայց հետո պարզել է, որ ադրբեջանցի զինվորականներ են, ու որոշել է ուշացումով հանձնարարականներ տալ «համապատասխան կառույցներին»։

Մենք էլ, ի դեպ, 2018-ի մայիսից հետո էինք ուրախացել՝ տեսնելով, որ թանկարժեք սրճարաններն ու ռեստորանները լեփ-լեցուն են երիտասարդներով։ Սկզբում կարծել էինք, թե կամ զբոսաշրջությունն է բուռն վերելք ապրում, կամ ջահելության կենսամակարդակն է բարձրացել։ Բայց հետո պարզվել էր՝ ՔՊ-ական չինովնիկներն են, պարգևավճարներն ու «կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի» արդյունքներն են վայելում։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   633 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ