...

Ծուխ և զվարճալիքներ

Ծուխ և զվարճալիքներ

ՍԴ նախագահի ընտրությունների հետ կապված նիստից հետո դուրս գալով շենքից, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում ասել է, թե ոչինչ չունի ասելու. «Հռոմի պապի ընտրությունների պես է երևի պետք անել՝ երբ վերևից բաց, սպիտակ ծուխ լինի, ուրեմն՝ ընտրվել է»:

«ՉԻ». Տարիներ շարունակ Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանում իրեն Հռոմի պապ է զգացել, նույնիսկ կարելի է ասել՝ Հռոմի պապից ավելի կաթոլիկ: Ինքը՝ Հռոմի պապ, կողքի դատավորները՝ գորշ կարդինալներ:

Բայց, թարսի պես, չար իշխանությունները չթողեցին, որ Հրայր Թովմասյանը Հռոմի պապի պես թողնի իր պաշտոնը, այսինքն՝ մինչև մահ չնախագահի: Դրա համար է ծխից խոսում: 

Ու հիմա կարդինալներով նոր պապա են ընտրելու: Այսպես ասենք. եթե Խունդկարյանն ընտրվեց, սև ծուխ է դուրս գալու, եթե Վաղարշյանը, ապա կոռուպցիոն հոտ է գալու, եթե Շաթիրյանը, ապա հակակոռուպցիոն հոտ կգա, դե, իսկ եթե Հրայր Թովմասյանն ընտրվի, ապա, ներող ապեր, բայց երկնագույն ծուխ է փչելու:

«Չորրորդ իշխանություն», թիվ 28, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   744 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ