...

Աստղերը հուշում են. Հրայր Թովմասյան

Աստղերը հուշում են. Հրայր Թովմասյան

Հրայր Թովմասյան. Կենդանակերպի նշանը՝ Հիսունոտնուկ:

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի միջանկյալ իրադարձություններով: 

Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ Հայաստանի միակ և բարձրագույն իրավական մարմինը Եվրադատարանն է:

Երեքշաբթի ՄԻԵԴ-ից կգա ձեր գանգատի պատասխանը. unfollow կանեք Եվրադատարանի ֆեյսբուքյան էջը:

Չորեքշաբթի կհայտարարեք, որ իշխանության բռնի գործողությունների պատճառով 9 ամսով արձակուրդ եք գնում:

Հինգշաբթի կհրապարակեք Եվրոպական սպառողների միության նախագահի վարորդի նամակի տեքստը, որտեղ հիասթափություն են հայտնում, որ դուք հիասթափված եք:

Ուրբաթ օրը ձեր բողոքը «Ռոստով-Վորոնեժ» հայրենակցական միություն տեղ չի հասնի. սաղ «Յուքոմն» է մեղավոր: 

Շաբաթը և կիրակին անցկացրեք «Ֆլորենս» ռեստորանում. ստեղծված իրավիճակում միակ լեգիտիմ մարմինը դա է մնացել:

«Չորրորդ իշխանություն», թիվ 17, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1490 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ