...

Դարձ ի շրջանս սյուռ

Դարձ ի շրջանս սյուռ

ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ «Հաջորդ շաբաթ պատրաստվում են խորհրդարանի արտահերթ նիստ գումարել»:

«ՉԻ». Թող այնպիսի տպավորություն չստեղծվի, թե հալվում ենք Իշխան Սաղաթելյանի համար, այդ իսկ պատճառով էլ անընդհատ նրա մասին ենք գրում: Ուղղակի ընդդիմության լիդերներից հիմնականում ինքն է խոսում, թռչկոտում, գլուխկոնծի տալիս և այլն: Քոչարյանը Անդրանիկ Միհրանյանին է ճամփու դնում Մոսկվա, Սերժ Սարգսյանը գլուխը բռնած, ստուգում է, թե էլ ում է վաստակավոր արտիստի կոչում տվել, Արթուր Վանեցյանը երեխուն ասում է՝ էլ տենց բաներ չասես, Նաիրա Զոհրաբյանը Լևոն Զուրաբյանի վերջին ստատուսն է գուգլ-տրանսլիտով թարգմանում, որ հրապարակի, Անահիտ Մութաֆյանը աճուրդի է դրել իր բարձրակրունկ կոշիկները, Արամ Վարդևանյանը «Դեմք-2022» գարուն-ամառ հավաքածուի ցուցահանդեսին է պատրաստվում... տակը մնում է Իշխանը:

Իշխան ասացինք, հիշեցինք. իշխանության մասին էլ քիչ բան կա գրելու, քանի որ զբաղված են Շառլ Միշելի՝ արցախահայության մշակութային իրավունքների մասին հայտարարությունները սրբագրելով: ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանն ասում է. դե, Միշելն այդպես է ասել, որ մի քիչ բալանսը պահպանի: Թե ինչ բալանս, չի ասում: Թե որ սա բալանս պահպանող հայտարարություն է, բա բալանս չպահպանողը ո՞րն է: 

Անի Սամսոնյանը Պետրոս Ղազարյանի հեղինակային հաղորդման հյուրերից էր, ահագին խոսեց Ադրբեջանի 5 կետի, Հայաստանի 6 կետի, ընդդիմության 7 կետի մասին, բայց բան չհասկացանք, գրելու բան չի:  

Այստեղ էլ մնաց Ալեն Սիմոնյանը: Հիմա պիտի մի քիչ ղրաղ քաշվի, քանի որ Իշխան Սաղաթելյանը սպառնում է վերադառնալ, նստել ընդդիմությանը հասանելիք աթոռին: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1673 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ