...

Դաշնակներին հիշեցնենք իրենց հոգեզավակի մասին

Դաշնակներին հիշեցնենք իրենց հոգեզավակի մասին

Հարութ Ուլոյանը ներկայացրել է հատվածներ ՀՅԴ-Փաշինյան հանդիպումների ընթացքում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի գնահատականներից.

«Ես կարող եմ շատ հստակ ասել, որ բովանդակային առումով, որը մենք մինչև հիմա էլ ասել ենք, մեր մոտեցումների մեջ լուրջ տարբերություններ գոյություն չունեն և սա մեզ ամենահուսադրողն է եղել: Ես չեմ ուզում շատ բացել փակագծերը, բայց խոսքը վերաբերում է Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեցող արտաքին քաղաքականության ուղղությունների և ներքին քաղաքականության ուղղությունների մասին, որի վերաբերյալ մի հինգ-վեց հարցեր են, որոնք մենք մանրամասն իրար հետ փորձել ենք համադրել մեր տեսակետները և իսկապես ոգևորող է, որ այդտեղ մենք լուրջ տարաձայնություններ չունենք», 30.04.2018թ:

«Դաշնակցության լիարժեք աջակցությունը միշտ եղել է և կլինի: ... Վստահ եմ, որ արդյունքում կարող ենք հանգել ընդհանուր հայտարարի, որովհետև մեր նպատակն իսկապես նույնն է: Մենք հենց սկզբից այս նոր իրադարձություններին, հեղափոխությանը, որ տեղի ունեցավ Հայաստանում, շատ մեծ արժևորում ենք տվել և իսկապես համարում ենք, որ հեղափոխությունն ունի փուլեր, որ պետք է անցնի: Մեզ համար մերժման փուլը նույնպես շատ կարևոր էր, որը ենթադրում էր մերժել անցյալի բոլոր բացթողումները, սխալները: Պետք է կարողանալ վերադասավորվել և անցնել արագ կառուցման և այդտեղ մեր ամբողջական աջակցության վրա Դուք կարող եք միշտ հույս ունենալ», 16.10.2018թ:

Բացի այդ, 

- ովքե՞ր էին ԱԺ-ում կողմ քվեարկել Փաշինյանի թեկնածությանը և իրենց կուսակցին հեռացրել կուսակցությունից` կուսակցության որոշումներին հակառակ գնալու համար,

- ովքե՞ր էին Փաշինյանի վարչապետ լինելուց հետո վերցրել որոշ նախարարական պորտֆելներ, և նույնիսկ Քոչարյանին կալանավորելուց հետո էլ հրաժարական չէին տվել: 

- ովքե՞ր էին Մանվել Գրիգորյանի առանձնատան հայտնի «բացահայտումներից» հուզվել, «ապշել» ու «ցնցվել»:

Մինչ դաշնակները կփորձեն պատասխանել այս հարցադրումներին, մեզ մնում է միայն մի բան ասել. դուք դեռ երես ունեք, որ ասեք, թե Նիկոլը Տեր-Պետրոսյանի հոգեզավա՞կն է: Ձեր հոգեզավակն է, դուք եք հայտարարել, որ իր հետ արտաքին հարցերում սկզբունքային տարաձայնություններ չունեք: Այսինքն՝ այն, որ Փաշինյանը Հայաստանն ու Արցախը տարավ դեպի պատերազմ, դա ձեր քաղաքականության շարունակությունն էր: Ու իր հետ էլ պատասխանատվություն եք կրում: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   826 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ