...

Քարվաճառի արծիվը

Քարվաճառի արծիվը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում անդրադառնալով ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի օրերս հնչեցրած առաջարկին, ասել է. «Կարծում եմ՝ Վարդան Օսկանյանը տասը տարի նման հնարավորություն ունեցել է... Փաստն այն է, որ չի կարողացել անել դա տասը տարում, ինչպե՞ս է անելու երեք ամսում: Ինձ նույնիսկ նման առաջարկում զարմացնում է ընկալումը պետության հանդեպ. այսինքն՝ եկե՛ք ստեղծենք երկրորդ պետություն»:

«ՉԻ». Այստեղ պետք է մի փոքր դիտարկում անել. Վարդան Օսկանյանը տասը տարի արել է այն, ինչ պահանջել է նույն Արմեն Գրիգորյանը: 

ԱԽՔ-ը երևի մոռացել է, որ 2012-ին Քարվաճառի հայտնի հռչակագրի հեղինակներից մեկն է եղել: Հռչակագիր, որտեղ բառացիորեն նշել էին. «Հայոց առկա ազգային-պետական սահմանները, ներառյալ Արցախի ողջ ազատագրված տարածքը, ամբողջությամբ անձեռնմխելի և անսակարկելի են»:

Հա, մի զարմացեք, էս ոչմիթիզական փաստաթղթի հեղինակներից ու ստորագրողներից մեկն էր Արմեն Գրիգորյանը: Սա ոչ այլ ինչ էր, քան աջակցություն Վարդան Օսկանյանի այն քաղաքականությանը, որը վերջինս իրականացրել է 10 տարի, ու որին հիմա մեղադրում է ոչինչ չկարողանալու մեջ: Ստացվում է, որ ԱԽՔ-ը աջակցել է Օսկանյանի ոչինչ չկարողանալը:

Իմիջիայլոց, Քարվաճառի արծիվի ստեղծած ֆեյսբուքյան էջը մինչև հիմա մնում է:

ՎԱՐԿԱՆԻՇ

   539 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ