...

Հասնինք Սասուն, մտնինք Վան, Քյոլն, Վենետիկ, Պերպինյան

Հասնինք Սասուն, մտնինք Վան, Քյոլն, Վենետիկ, Պերպինյան

Դբա Եվրոպա

Հաա՜... դե շնորհավոր, շնորհավոր, այս շաբաթ Եվրամիության դռները բախեցինք: Արդեն ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ն դորդուբեշ արեցին, հիմա էլ իշխանությունները որոշել են դբա Եվրոպա սուրալ: 

Երեկվա թունդ ոչմիթիզական Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Հայաստանը միանշանակ պատրաստ է ԵՄ անդամության թեկնածու դառնալ։ Ասաց. «Մենք պատրաստ ենք շարժվելու էն ուղղությամբ, որը մեզ առավել անվտանգություն կապահովի»:

Էս մարդը չգիտի, որ ԵՄ-ն անվտանգության համակարգ չէ, այլ քաղաքական-տնտեսական: Անվտանգության համակարգը ՆԱՏՕ-ն է կամ ՀԱՊԿ-ն: Չնայած, արդեն դա էլ է հայտարարել, որ ՀԱՊԿ-ն անցած էտապ է, և ընդհանրապես, շատ ախմախ բան ենք արել, որ ժամանակին անվտանգության այդ համակարգն ենք ընտրել: Ապուշ բան է: Արմեն Գրիգորյանը հայտարարեց էն օրը, մեր ԱԽՔ-ը: 

Ու մեկը չկա՝ սրանց հարցնի. իսկ Եվրոպան ձեզ սպասո՞ւմ է: Հարցրե՞լ եք եվրոպացիների կարծիքը: Այնպես են խոսում, կարծես ԵՄ-ը, իր բոլոր գործերը թողած, արագի մեջ որոշել է Հայաստանին իր գիրկն ընդունել, մնում է մի երկու մանր-մունր տեխնիկական խնդիրներ լուծել, մի երկու հատ փաստաթուղթ ստորագրել, ՀԱՊԿ-ին ու ռուսներին «պասլատ» անել, «զաչյոտը» հանձնել ու վերջ. «շենգենի» վիզան կդառնա անվճար ու պարտադիր: 

Մի եղիր չագուճի պես

Արևմուտքին դուք պետք եք ընդամենը Ռուսաստանի հետ հարաբերություններում օգտագործվելու համար, որպես գործիք: Ոնց որ Վրաստանը, Մոլդովան, որոնք էլ են ԵՄ-ի դռների առջև հերթ կանգնել: Արդեն քանի տարի է, ու ոնց որ թե ընդունող չկա: Այն դեպքում, երբ այդ երկրները ընդհանուր ծովային ու ցամաքային կապ ունեն ԵՄ-ի հետ: 

Բա դո՞ւք ոնց եք միանալու: Արա, հա, վայ, մոռացել ենք, չերեզ Թուրքիա: Դրա մասին մի հատ երգ կա նույնիսկ. 

«Հասնինք Սասուն, մտնինք Վան, 

Քյոլն, Վենետիկ, Պերպինյան»:

Հիմա մերոնք Սասուն են մտել: Ավելի շուտ, մտցրել են: Քանի օր է, այնտեղ բացատրում են, թե ինչ լայն հեռանկարներ են բացվելու մեզ համար, եթե խելոք, սիրուն անենք այն ամենը, ինչ պահանջում են. մի թեթև միջանցք, մի թեթև պատմությունը մոռանալ, մի քիչ ռուսներից յան տալ, ընդունել, որ հայ-թուրքական դարավոր բարեկամությունը ավելի դարավոր է, քան հայ-ռուսականը: 

Սիրեք, բայց սիրվեք

Եվրոպացիներն էլ են շտապեցնում: Ասում են՝ պրծեք, ճանապարհները բացեք, բարեկամություն արեք, սիրեք զմիմեանս, քրիստոնյա մնացեք, երբ ձեր մի տարածքը վերցնում են, էն մյուս տարածքն էլ դեմ տվեք, որ վերցնեն: 

ՔՊ-ականներն էլ ասում են՝ դե հա, մեր սրտով է, ի վերջո, մենք սիրո հեղափոխություն ենք արել, մենակ մեր ժողովրդին սիրելը քիչ է, հիմա էլ հարևաններին կսիրենք: Ափսոս միայն, որ հարևաններն այդ սիրո դիմաց ոչինչ չեն վճարելու, ինչպես մեր ժողովուրդը:

Ադրբեջանն այդպես էլ հայտարարում է. ասում է՝ մենք խոպանչի ժողովուրդ ենք, մենք ձեզ հարկ չենք վճարի, ոչինչ, Թուրքիա գնալ-գալու համար մենք մեր ճանապարհը կկառուցեք, ոնց որ ձեր ղեկավարն է պահանջում: Ամեն ինչ օրենքով կլինի: 

Իսկ եվրոպացիները շտապեցնում են: Ասում են՝ էն ռուսները սխալ ռուսներն են, սկսել են ինչ-որ բան կասկածել, դրանցից ինչ ասես, սպասելի է: Բա, էդ իրենք են թուրքերի հետ պայմանավորված 2020-ին պատերազմ սկսել, 2021-ին էլ, 2022-ին էլ, ինչ փորձանք, աղետ կա, դրանց երեսից է, մալադեց, Ալեն ջան, «չոտկի» սաղ ասեցիր, ոնց որ պետք էր: Պրծեք, պրծեք, ռադ արեք դրանց, տեղ բացեք, գալիս ենք: Հեսա սուզանավերը խոդի տանք, տաքացնենք ու գանք:  

ՎԱՐԿԱՆԻՇ

   1941 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ