...

Դավաճաններին մեկուսացրեք

Դավաճաններին մեկուսացրեք

«Տեսնելով, որ հոկտեմբերի 8-ի հանրահավաքը իրենց զրկելու է իշխանությունից, խրտնեցրեցին թշնամուն, հրահրեցին պատերազմ». Մարինա Խաչատրյան:

«ՉԻ». Նման հայտարություններից հետո պետք է գործի կա՛մ Արսեն Թորոսյանը՝ սույն տիկնոջը տեղափոխելով Սևանի հոգեբուժարան, կա՛մ Արգիշտի Քյարամյանը՝ նույնպես սույն տիկնոջը տեղափոխելով Աբովյանի քրեակատարողական հիմնարկ:

Ամեն դեպքում սույն սուբյեկտի դրսում մնալը վնասում է ազգային անվտանգությանը:

Այսօր մեր հարյուրավոր հայրենակիցներ են զոհվում, և թավիշի ժամանակը չէ:

Ժամանակը չէ անտարբեր անցնել նման պրովոկատորների կողքով՝ մտածելով՝ ոչինչ կին է, այդպես է աշխատում իր օրվա հացը:

Ազգային անվտանգության ծառայությունը նաև պետք է պարզի, թե սույն սուբյեկտը ում ցուցումով է տարածում այսպիսի մտքեր, որովհետև միայն կատարածուներին չեզոքացնելով՝ խնդիրը չի լուծվի:

Բացի այդ, ռազմական դրություն է հայտարարված, ի վերջո պետությունը պետք է կատարի իր գործառույթները և ԶԼՄ-ին ստիպի չտիրաժավորել տեսակետներ, որոնք վնասում են թիկունքին:

Հայաստանը չի սկսել պատերազմը, հնչեցվող բոլոր հակառակ տեսակետները, այն էլ՝ Հայաստանից, դավաճանություն են:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2506 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ