...

Դե երթըվա՛

Դե երթըվա՛

Այսօր նախագահական նստավայրում տեղի է ունեցել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի և մի քանի նախարարների երդման արարողությունը։ Մեր տեղեկությունների համաձայն, Համբարձում Մաթևոսյանը երդվել է այլևս երբեք չխուսափել զինծառայությունից և չհայտնվել միջազգային հետախուզման մեջ, իսկ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը երդվել է ֆուտբոլի ակադեմիայի սաունա կատարվող ամենօրյա աշխատանքային այցերի ընթացքում խստորեն պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները։ Նախագահ Վահագն Խաչատուրյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն ամենաշատը զվարճացրել է այն հատվածը, որտեղ նրանք երդվել են պահպանել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները։

Երդման արարողությունից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել հենց այսօր երեկոյան էլ տեղում ստուգել, թե ինչպես է պրն Սիմիդյանը պահպանում երդումը։

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ