...

Քծնանքի աննախադեպ դոզան

Քծնանքի աննախադեպ դոզան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն իր ծննդյան 65-ամյակի առթիվ հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ, որի ժամանակ ասել է. «Ուզում եմ նաև իմ հանդիպումների, տպավորությունների կամ եզրակացությունների արդյունքում Ձեզ վստահեցնել, որ այն նախաձեռնությունը, որ Դուք անձամբ սկսեցիք, հետագայում դա դարձավ նաև մոտեցում, սկզբունք, հատկապես հարևանների հետ խաղաղ ապրելու ձևը գտնելու: Իսկ այդ ձևը Դուք գտաք՝ սահմանազատման հենց այդ աշխատանքներն էր»:

«ՉԻ». Հաաա՜, ճիշտ է: Գտավ, 6 տարի է փնտրում էր, հազիվ ձևը գտավ: 

Հենց 2018-ի հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանը եթե ասեր. «Նոր տարածքներ, նոր սահմանազատում», վերջ, խաղաղ ապրելու էինք, դա սկզբունք էր դառնալու:

Լսեք, նախկին նախագահ Արմեն Սարգսյանն էլ էր Սերժ Սարգսյանի հետ հանդիպում, բայց քծնանքի նման դոզաներ չէր տարածում: Էս ո՞ւր ենք հասել:

Իսկ սրանք հենց իրար տեսնում են, «Չկա քիզի՜ նման» երգն են երգում: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   323 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ