...

Դե որ Ալիևն է ասել, ուրեմն՝ վերջ

Դե որ Ալիևն է ասել, ուրեմն՝ վերջ

ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է. «Ակնհայտ է՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթով միջանցք չկա, բայց գրեթե ակնհայտ է, որ կա բանավոր պայմանավորվածություն»:

«ՉԻ». Եթե բացեք 2000-ականների մամուլը, առաջին հերթին՝ դաշնակցական մամուլը, ապա կտեսնեք, որ այն ժամանակվա ընդդիմության ցանկացած քննադատություն, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ցանկացած հորդոր, խաղաղության գնալու առաջարկ, պարտադիր որակվում էր Ադրբեջանի ջրացաղին ջուր լցնել, ադրբեջանական օրակարգ սպասարկել:

Հիմա ճիշտ հակառակն է. Ալիևը հայտարարում է, որ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Հայաստանը պարտավորություն է ստանձնել, Իշխան Սաղաթելյանն այստեղ հայտարարում է՝ հա, ճիշտ է ասում Ալիևը: Փաստաթղթում դրա մասին բան չկա գրված, բայց որ Ալիևն է ասում, ուրեմն, ակնհայտ է, որ նման պայմանավորվածություն կա: 

Հիմա մենք, օրինակ, չգիտենք, նման պարտավորություն Հայաստանը ստանձնե՞լ է, թե՞ ոչ: Հնարավոր է, Փաշինյանը ստանձնել է: Բայց համոզված լինելու համար կամ վարչապետը դա պետք է հայտներ, կամ փաստաթղթում դրա մասին գրված լիներ, կամ էլ՝ պետք է հավատալ Ալիևին, ինչն էլ Սաղաթելյանն անում է: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   399 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ