...

Դե որ Սերժ Սարգսյանն է ասել

Դե որ Սերժ Սարգսյանն է ասել

Երեկ տեղի է ունեցել «Հայկական Փի Ար ասոցիացիայի» կողմից անցկացվող ամենամյա PR մրցանակաբաշխությունը: Անվանակարգերից մեկով՝ «Տարվա քաղաքական գործիչ», հաղթող է ճանաչվել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, հայտնում է Yerkir.am-ը:

«ՉԻ». Օրինակ՝ մենք Իշխան Սաղաթելյանի տեղը կհրաժարվեինք այս մրցանակից: Ի՞նչ է նշանակում՝ տարվա քաղաքական գործիչ: Իրեն պետք է շնորհվեր առնվազն «Տարվա քաղաքական առաջնորդ» մրցանակը: Կամ՝ «Տարվա միակ ընդդիմադիր առաջնորդը»: Մանավանդ, որ դա Սերժ Սարգսյանն է ասել: 

Թե չէ, Իշխան Սաղաթելյանն արդեն քանի տարի է, տարվա քաղաքական գործիչ է: Իհարկե, մեկումեջ կարելի է մրցանակ տալ նաև «Տարվա լավագույն գործարար» նոմինացիայում, բայց դա միայն այն բանից հետո, երբ ամառը պրծնի, Սևանում մի քիչ ցրտերն ընկնեն: 

Իսկ եթե ճշտով առաջնորդվենք, ապա տարվա քաղաքական գործիչ նոմինացիայում հաղթող պետք է ճանաչվեր Արթուր Վանեցյանը: Մարդը Ազատության հրապարակում սկսեց ընդդիմադիր նոր պայքարը, մարդը խոստացավ, որ վայր կդնի մանդատը, մարդը խոստումը կատարեց: Ի տարբերություն որոշ տարվա քաղաքական գործիչների:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1717 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ