...

Դե, թող նվնվան

Դե, թող նվնվան

Երևանի նախկին քաղաքապետ, այժմ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Հրաչյա Սարգսյանը, անդրադառնալով Երևանում «Նեմեսիս» հուշարձանի տեղադրմանը, ասել է. «Տեղյակ եմ եղել Երևանում «Նեմեսիս» հուշարձանի տեղադրման մասին, վարչապետին չեմ ասել»:

«ՉԻ». Վերջացավ, գնաց: Այ, հիմա թուրքերը ստիպված օդային ճանապարհը փակելու են, բայց մենակ Հրաչյա Սարգսյանի համար: 

Իսկ Նիկոլ Փաշինյանի ալիբին հաստատված է. նա տեղյակ չի եղել: 

Նու, որ Թուրքիան շարունակի նվնվալ, շատ-շատ կարելի է Հրաչյա Սարգսյանի դեմ քրեական վարույթ նախաձեռնել՝ իմանալ-չհայտնելու հոդվածով: Մի տասը տարի թող էդ գործը դատարաններում քարշ գա, հետո ամունիստով բաց կթողնենք: 

Ի՞նչ պիտի սրա դեմ անեն թուրքերը: Ոչ մի բան: Հո չե՞ն մեղադրելու երկրում տեղի ունեցող իրադարձություններից անտեղյակ վարչապետին: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   460 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ