...

Լավ էլ թեմայի մեջ է

Լավ էլ թեմայի մեջ է

Երևանի քաղաքապետը, որի անուն-ազգանունը ոչ մեկը կարգին չի հիշում՝ ուղեղն ավելորդ բաներով չծանրաբեռնելու համար, հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանի հնարավոր հեռացումը վարչապետի պաշտոնից կեղծ օրակարգ է։ Շատերն էլ վրդովվել են, թե ա՛յ բալամ, դու ի՞նչ գործ ունես վարչապետի հրաժարականի թեմայի հետ, դու գնա աղբահանության հարցերով զբաղվի։ 

Իզուր էլ վրդովվել են։ Իսկ գուցե նա հենց այդ հարցերի շրջանակներո՞ւմ է անդրադարձել վարչապետի հրաժարականի թեմային։ Իսկ եթե դա այդպես է, ապա անհասկանալի է մնում միայն մի հարց՝ իսկ ինչո՞ւ մինչև հիմա թեմային չի անդրադարձել նաև շրջակա միջավայրի նախարարը։

ՎԱՐԿԱՆԻՇ

   1810 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ