...

Դե, վայելեք ձեր բերածը

Դե, վայելեք ձեր բերածը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է. «Եթե ​​ինչ-որ մեկը և ձախողել է հայ-ադրբեջանական կարգավորման ջանքերը, ապա Արևմուտքը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը պատմության աղբանոց է ուղարկվել դեռ անցյալ տարվա փետրվարին:

Այդ ժամանակ ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները շինծու պատրվակով դադարեցրին ռուս գործընկերոջ հետ համագործակցությունը։ Հստակ բացատրություն այդ կապակցությամբ այդպես էլ չտրվեց։ Այդ հաշվի առնելով՝ մենք կենտրոնացանք եռակողմ ձևաչափերի շրջանակում Երևանին և Բաքվին օգնություն տրամադրելու վրա՝ հիմնվելով բարձր մակարդակով համապատասխան համաձայնությունների համալիրի վրա»:

«ՉԻ». ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը, ասենք ձեզ, ստեղծվել է 1992-ին, չափազանց բարդ ու երկարատև բանակցություններից հետո: 

Սա մեր հայկական դիվանագիտության կարևոր ձեռքբերումներից մեկն էր: Մինսկի խմբի ձևավորման նպատակներից մեկն էլ այն էր, որպեսզի որևէ գերտերություն միանձնյա չկարողանա, չփորձի հակամարտության կարգավորման հարցում պայմաններ թելադրել: Այսինքն՝ ցանկացած առաջարկ, որոշում պետք է կայացվեր կոնսենսուսի միջոցով: Ոչ միայն Հայաստանի, Արցախի ու Հայաստանի միջև, այլ նաև Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև:

Էսքանը նրա համար ենք ասում, որ եթե Հայաստանի իշխանությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևավորման ուղղությամբ այսքան աշխատել էին, ուրեմն այդքանը հասկանում էին, որ չպետք է հակամարտության կարգավորման դեպքում խաղաղապահ ուժերը միայն մեկ երկրից լինեն: Մինսկի Խմբի ֆորմատով դա հնարավոր էլ չէր լինի: Եթե ի սկզբանե նման նպատակ ունենային, միանգամից կդիմեին ռուսներին, որ ստեղծվեր Մոսկվայի խումբ, որի մեջ կընդգրկվեին Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանը: 

Այսինքն՝ 1990-ականների իշխանության օրոք հնարավոր չէր մեկ երկրի պատրոնաժով որևէ խումբ, դրան մերոնք չէին համաձայնվի: Մի բան, որին գնաց այսօրվա իշխանությունը: Ինքն է ստորագրել եռակողմ համաձայնագիրը, որով թաղվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը: Ու փոխանակ սրա մասին խոսեն, ընկել են նրա ետևից, թե 1990-ականներին Լևոնն ինչ է ասել: Ինչ ուզում է ասեր, դրանից ԵԱՀԿ Մինսկի խումբը չի վերացել ու հակամարտության գոտում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման տարբերակը անփոփոխ է մնացել: Մինչև 2020թ. նոյեմբերի 9-ը: Իրենք ռուսներին բերել են, մի հատ էլ Տեր-Պետրոսյանին են մեղադրում, թե ինքը ուզում էր ռուսներին բերեր: 

Տեսնես կհասկանա՞ն այսքանը մեր քարոզչաբանները: Հարցը զուտ հռետորական է, պատասխանը՝ հայտնի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   444 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ