...

Ասեք, կտանք

Ասեք, կտանք

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Ոսկեպարում, ասել է. «Դժվար թե սեփական բնակչությանը վախեցնելը Հայաստանին հարմար արդյունքի հասնելու լավագույն միջոցն է»:

«ՉԻ». Չէ, տկն Զախարովա, դուք լավ չգիտեք: Նիկոլ Փաշինյանը գնացել էր Ոսկեպար՝ ոչ թե մարդկանց վախեցնելու, այլ իր վախերը փոխանցելու:

Ոսկեպարցիներն ասացին՝ մենք չենք վախենում, դու ես վախենում: 

Այստեղ միայն անհայտ մնաց այն հարցը, թե Փաշինյանն ինչի՞ց է ավելի շատ վախենում՝ նոր տարածքներ կորցնելո՞ւց, թե՞ պաշտոնը կորցնելուց: Չնայած, այդ երկուսը նրա համար արդեն վաղուց փոխկապակցված երևույթներ են:

ՎԱՐԿԱՆԻՇ

   209 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ