...

Ձեզ լուրջ պահեք, մեզ հետևում են

Ձեզ լուրջ պահեք, մեզ հետևում են

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե ինչպես է Մոսկվան վերաբերվում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, որ ռուս սահմանապահները պետք է լքեն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը, ասել է. «Մենք սա դիտարկում ենք որպես պաշտոնական Երևանի ներկայացուցիչների հերթական ոչ բարեկամական պահվածքի դրսևորման օրինակ։ Ճիշտ է, դեռ պարզ չէ՝ ինչ առումով է ՀՀ ԱԺ նախագահը պատասխանատու իր բարձրացրած հարցի համար»:

«ՉԻ». Ռուս պաշտոնյան բաց տեքստով ասում է, որ իրենց համար պարզ չէ Ալեն Սիմոնյանի լրջության աստիճանը: Որովհետև եթե երկրի դե-յուրե երկրորդ մարդը որևէ բան է ասում,  նշանակում է՝ դա պաշտոնական խոսք է: 

Իսկ Ռուսաստանը հակադարձում է, ասում է՝ չէ, ասողը Ալեն Սիմոնյանն է, դրա համար չգիտենք՝ լո՞ւրջ է ասում, թե՞ չէ, պատասխանատո՞ւ է իր ասածների համար, թե՞ չէ:

Էդ Մարիա Զախարովան հլը Գուրգեն Մելքոնյանի ու Հովիկ Աղազարյանի տեղը չգիտի, թե չէ կիմանա՝ լուրջը որն է:

ՎԱՐԿԱՆԻՇ

   253 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ