...

Դեմոկրատիայի սուգը

Դեմոկրատիայի սուգը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Factor TV-ի հետ զրույցում անդրադառնալով Գեղարքունիքի մարզում վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվան դեպքին, ասել է, որ ողբերգության առթիվ սգո օր չի հայտարարվի. «Ամեն օր է սգո օր, ամեն մի զինվորի թաղման օրը սգո օր է այդ ընտանիքի համար»։

«ՉԻ». Սա հիշեցնում է խորհրդային անեկդոտը. Բրեժնևն ու Նիքսոնը վիճում են դեմոկրատիայի վերաբերյալ, Նիքսոնն ասում է. «Մեր մոտ դեմոկրատիա է, այնքան, որ ցանկացած մարդ կարող է գալ Սպիտակ տան մոտ ու բարձր հայհոյել ԱՄՆ-ի նախագահին»:

Բրեժնևը պատասխանում է. «Է, մեր մոտ էլ է դեմոկրատիա, այնքան, որ ցանկացած մարդ կարող է գալ Կրեմլի պատերի մոտ ու բարձր հայհոյել ԱՄՆ-ի նախագահին»:

Բրեժնևի պատկերացումները դեմոկրատիայի և Անդրանիկ Քոչարյանի պատկերացումները սգո օրվա մասին լրիվ համահունչ են: 

15 զինվորի մահվան դեպքի առթիվ երկրում պարտադիր պետք է սգո օր հայտարարվեր, բայց իշխանություններն ասում են. դե, հենա այդ զինվորների ընտանիքները սուգ են հայտարարել, հերիք չի՞: 

Դեռ լավ է, չեն ասում. մեզ մի շեղեք նման հարցերով:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   423 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ