...

Ձեր աղոթելու հերթն էլ կգա

Ձեր աղոթելու հերթն էլ կգա

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը խորհրդարանի իր ելույթում ասել է. «Արցախի թեմի առաջնորդը Արցախի ձեր սիրելի իշխանության կապիտուլյացիայից հետո պետք է մնար Արցախում, ճգներ և աղոթեր»:

«ՉԻ». Էս դեռ ծաղիկներ են: Կանցնի որոշ ժամանակ, սրանք կսկսեն բոլոր արցախցիներին մեղադրել, որ չեն մնացել Արցախում, զենքը ձեռքին չեն պաշտպանել հայրենիքը, փախել են: Մի զարմացեք, կասեն:

Դե որ սա ասում են, Պարգև սրբազանին դասալիք կամ Արցախից փախած են համարում, մնացածների դեպքում կասեն ու կասեն: 

Որ մեկը սրանց կապիտուլյանտ է անվանում, 10 րոպե անց սպեցնազը գալիս, ասֆալտին ցխելով տանում է մեկուսարան: Բայց իրենց կարելի է արցախցիներին կապիտուլյանտ անվանել մի իրավիճակի համար, որը հենց իրենք են ստեղծել: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   396 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ