...

Հաֆ-հաֆ

Հաֆ-հաֆ

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ անդրադառնալով վարչությունում տեղի ունեցած ընտրություններին, որի արդյունքում քվեաթերթիկների սխալ հաշվարկ էր կատարվել, ապա՝ վերահաշվարկ, ինչպես նաև մամուլի հրապարակումներին, ըստ որի՝ նա է եղել ընտրությունների կազմակերպչական հարցերի պատասխանատուն, և ազդեցություն է գործել հաշվիչ հանձնաժողովի վրա, ասել է. «Ինչպես ասում էր Ուինսթոն Չերչիլը՝ ամեն հաչող շան հետևից, որ քար նետես՝ տեղ չես հասնի»։

«ՉԻ». Գռռռռ.... մռռռռ.... Արփի Դավոյանի հասցեին բան չենք ասում, մեկ է, ինչ էլ գրենք, դա հաչոց է որակելու: 

Թեպետ, ՔՊ վարչության ընտրություններում տեղի ունեցածը արդեն վաղուց ոչ մեկի համար գաղտնիք չէ, դա իսկապես արտառոց է հայոց վերջին 3000 տարվա պատմության մեջ, բայց մեկ է, մինչև հիմա այն մարդկանց մոտ ծիծաղ, հաչոց, մլավոց, կռկռոց է առաջացնում:

Իմիջիայլոց, Չերչիլը մի անգամ ասել էր. «Ես մտածում էի, թե ծերությունից եմ մեռնելու: Բայց երբ ամբողջ Եվրոպային հացով կերակրող Ռուսաստանը սկսեց նույն Եվրոպայից ցորեն գնել, ես հասկացա, որ ծիծաղից եմ մեռնելու»: 

Մեզ թվում է, որ եթե Չերչիլը ՔՊ վարչության ընտրությունների մանրամասներին տեղեկանար, միանգամից տեղում կմեռներ:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   398 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ