...

Ձեր աշխատածը ցույց կտա՞ք

Ձեր աշխատածը ցույց կտա՞ք

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, NEWS.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ալավերդու ավագանիում տեղի ունեցած զարգացումներին, որտեղ ՔՊ-ն անվստահություն հայտնեց «Ապրելու երկիրը» ներկայացնող գործող համայնքապետին և համայնքապետ ընտրեց իր անդամին, ասել է. «Եթե ընդդիմադիր թեկնածուներ կան հաղթած համայնքներում, թող բարի լինեն լավ աշխատեն»:

«ՉԻ». Հետաքրքիր է, չէ՞: Երբ այսքան աղետներ բերած իշխանություններին, օրինակ, կոչ են անում հրաժարական տալ, քանի որ լավ չեն աշխատում, ասում են՝ մենք ընտրված իշխանություն ենք, մեզ ժողովուրդն է ընտրել, ու պիտի սպասեք հաջորդ ընտրություններին: 

Բայց Ալավերդիում իրենք չեն սպասել հաջորդ ընտրություններին: Չնայած համայնքապետը ընտրությունների արդյունքներով էր ընտրվել: Իրենց դեպքում կարելի է: Թքած ունեն ալավերդցիների վրա: 

Սահմանում լարվածություն է, զինվոր է զոհվում, սրանք մի ամբողջ դեսանտ են ուղարկում Ալավերդի. ՊՆ նախարարով, պատգամավորներով, ոստիկանական ջոկատներով: Երևի մտածում են. գոնե մի տեղ ոչմիթիզականություն դրսևորենք: Հարց չկա, եթե համայնքապետն իրենց թիմից չի, ոչ մի թիզ նրան չի հասնում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2927 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ