...

Ձեր հայտն ընդունված է

Ձեր հայտն ընդունված է

«Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել Ուկրաինայում ստեղծված իրադրության վերաբերյալ, որում մասնավորապես նշված է. «Անընդունելի և խիստ դատապարտելի ենք համարում որոշ պետություններում սկիզբ առած ռուսատյացության աղաղակող երևույթները և ազգային ու ռասսայական պատկանելության հիմքով խտրականության ցանկացած դրսևորում»:

«ՉԻ». Ոնց հասկացանք, «Հայաստան» դաշինքն արդեն դորդուբեշ է արել Արցախի հարցն ու որոշել զբաղվել ռուսատյացության խնդիրներով:

Եթե մինչ այս հայտարարությունը դաշինքն անդրադառնար Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին, մի քիչ էլ ռուսական խաղաղապահ ուժերին գոնե «նամյոկ» աներ, որ գազի մատակարարման հարցը լուծեն, կասեինք՝ նորմալ է: 

Առանձին անհատների, պատգամավորների մակարդակով ինչ ասես, որ չեն խոսել՝ արցախցիների հանդեպ հալածանքների մասին: Իսկ ահա որպես դաշինք՝ ավելի շատ մտահոգում են ռուսների հանդեպ հալածանքները: Ավելի ճիշտ, մտահոգում է, որ այս հայտարարությունը հասնի մինչև Կրեմլ, մի հատ էլ այնտեղից գլուխները շոյեն, ասեն՝ ապրեք, ձեր ռուսամետության հայտն ընդունված է, մենք ձեզ կզանգենք: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   880 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ