...

Ալեն Սիմոնյանն անկեղծանում է

Ալեն Սիմոնյանն անկեղծանում է

«Ում գործ չտվեցինք՝ դարձավ ընդդիմադիր, ում գործից հանեցինք՝ դարձավ ընդդիմադիր․․․ դե արի հիմա ու ապացուցի, որ ընդդիմադիր դաշտը մենք չենք ձևավորում», հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«ՉԻ»․ Փաստորեն պեռաշկին ու կուկուռուզը ոչ միայն դրական են ազդում ուղեղի գործունեության վրա, այլև մղում են անկեղծության։ Ալեն Սիմոնյանը զարմանալի ճշգրտությամբ է ներկայացրել սեփական կուսակցության «քաղաքական հենարանը»՝ արձանագրելով, որ իրենց աջակիցները միայն նրանք են, ում «գործ են տվել» և ում դեռևս «գործից չեն հանել», իսկ բոլոր մյուսներն ընդդիմադիր են։ Իրականում հենց այդպես էլ կա, ինչը նշանակում է, որ Հայաստանում որևէ ողջամիտ մարդ «նիկոլական» կամ «ՔՊ-ական» լինելու այլ պատճառ չունի՝ պետական համակարգում աշխատանք ունենալուց բացի, ու հենց որ այդ պատճառը վերանում է՝ մարդն ինքնաբերաբար վերադառնում է իր նորմալ վիճակին, այսինքն՝ դառնում է ընդդիմադիր։

Ուշադրություն դարձրեք՝ Ալեն Սիմոնյանի խոսքում նաև Նիկոլ Փաշինյանին ուղղված թաքուն սպառնալիք կա․ «ընտրություններից հետո ինձ գործից հանես՝ կդառնամ ընդդիմադիր»։ Չնայած՝ այս հարցում նա թերևս սխալվում է։ Ավելի հավանական է, որ պաշտոնը կորցնելուց հետո նա կդառնա ոչ թե ընդդիմադիր, այլ կալանավոր։

Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե ընդդիմությունն իրենք են ձևավորում, ապա այստեղ արդեն պեռաշկու և կուկուռուզի դրական ազդեցություններն իրենց տեղը զիջում են սուջուխի բացասական հետևանքներին, որովհետև Ալեն Սիմոնյանը փաստացի վիրավորում է առանց բացառության բոլոր հայերին՝ ըստ էության պնդելով, թե իրենք կարող էին ցանկացած մարդու նիկոլական դարձնել՝ պաշտոն տալով ու կաշառելով, բայց չեն անում։ Ինչ արած, երևի նման եզրակացության է հանգել հայելու առջև կանգնած։

ՎԱՐԿԱՆԻՇ

   56 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ