...

Դեռ քանի՞ տարի եք անուն հնչեցնելու

Դեռ քանի՞ տարի եք անուն հնչեցնելու

«Սպասվում են հնչեղ անուններով անձանց ներգրավմամբ գործերի ամփոփում»:

Խոստման հեղինակը գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանն է:

«ՉԻ». Երևի այս դեպքի համար է ասված՝ а вы все обещаете, обещаете:

Արդեն 3.5 տարվա իշխանություն եք, սակայն չկա կոռուպցիայի համար դատապարտված գեթ մեկ դատապարտյալ: Միաժամանակ շարունակում եք պնդել, թե նախկինում մասշտաբային կոռուպցիա է եղել և ուր որ է կհնչեն անուններ: Սրա վերջը լինելու է իբրև զրպարտիչների ձեր դատապարտումը:

3.5 տարին բավարար ժամկետ էր, որ դադարեիք նմանատիպ հայտարարությունները, որոնցում գրված է՝ ենթադրյալ հանցագործը հանցագործ չէ, քանի չկա դատարանի դատավճիռ:

2020 թվականի սկզբին մեծ աղմուկով և չտեսնված փիառով անցկացրեցիք ապօրինի գույքի բռնագրավման մասին օրենքը: Անցկացնելուց հետո ասացիք՝ պետք չէ շտապել, օրենքը իր ուժը կցուցադրի 2021 թվականի հունվարից: Հիմա սեպտեմբերի կեսն է, խոստանում եք անուններ հնչեցնել: Անուններ հասարակությունն էլ կարող է հնչեցնել, ձեզ չեն վարձատրում անուն հնչեցնելու համար, ձեզ 1.5 տարի է վարձատրում են, որ այդ անունները արդեն պատժված լինեին պետությունը թալանելու համար:

Կամ խոստովանեք, որ իմպոտենտ օրենք եք գրել, որով ոչինչ էլ չեք կարող վերադարձնել, կամ էլ դադարեք թոզ փչել հասարակության աչքերին:

Հասարակությունը արդեն ոչ այնքան նողկում է թալանողներից, որքան դրանց ներկայիս պարտակողներից:

Հ.Գ. Տիկին դատախազը ասում է, որ 250 գործով ուսումնասիրություն են արել և ապացույցներ են հավաքում: Իսկ տեսնես մեկը գլխի չի՞ ընկել, որ կարելի էր 250-ի փոխարեն 25-ի վերաբերյալ գործ հարուցել և արդեն ապօրինի ձեռք բերված գույքի վերադարձ ապահովել:

Տենց է, տենց՝ 250-ի փոխարեն 2500-ի վերաբերյալ ուսումնասիրություններ անեիք, 2050 թվականին էլ անուններ կհնչեցնեիք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   795 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ