Մեր տեղեկությունների համաձայն՝ վերջերս տեղի է ունեցել ՔՊ վարչության փակ-գաղտնի նիստ, որը նախագահել է Նիկոլ Փաշինյանը, և որտեղ քննարկվել են առաջիկա ընտրությունների հետ կապված մի շարք հարցեր։ Չնայած գաղտնիության ռեժիմին՝ նիստի սղագրության մի հատված հայտնվել է մեր տրամադրության տակ, որն էլ սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Եվ այսպես․
Նիկոլ Փաշինյան- Հարգելի գործընկերներ, ընտրություններին մնացել է 100 օր, և մեր վիճակը, մեղմ ասած, հոռի է։ Ի՞նչ առաջարկներ կան։
Արսեն Թորոսյան- Էկեք Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների թոշակները բարձրացնենք 10 հազար դրամով։
Տիգրան Ավինյան- Ո՞ւմ թոշակները, էն օպելներով համբալների՞։ Գոնե կարգին ատկատ կա՞ մեջը։
Գևորգ Պապոյան- Սպասեք, սպասեք։ Մենք ունենք 600 հազար թոշակառու․․․ 600 հազար անգամ 10 հազար՝ ստացվում ա 483 միլիոն․․․ այսինքն՝ ամսական էդքան փող պիտի դուրս տա՞նք։
Արսեն Թորոսյան- Մի րոպե, վրա մի՛ տու։ Նախ՝ բոլորինը չենք 10 հազարով բարձրացնելու, այլ միայն քիչ ստացողներինը, երկրորդ՝ հետո մի բան կանենք, էդ թոշակառուների թիվը մի 25 տոկոսով կկրճատենք, որպես ի՞նչ են էդքան երկար ապրում․․․
Նիկոլ Փաշինյան- Բայց դա չի՞ դիտվի որպես ընտրակաշառք։
Սրբուհի Գալյան- Ես, որպես արդարադատության նախարար, ասեմ, որ ընտրակաշառքի գործով արդեն ուսումնասիրություններ ենք անում, որովհետև Սամվել Կարապետյանի որդին խոստացել է 100 ուսանողների պարգևատրել․․․
Վահագն Հովակիմյան- Դե հենց որ էդ կուսակցությունն արգելելու վախտը գա՝ ձեն հանեք։ Բայց հիմիկվանից ասեմ՝ 4 կուսակցությունից ավել չեմ կարա արգելեմ, էն հիբրիդային եվրոպացիները վրես կխոսան։
Գևորգ Պապոյան- Բայց իմ հաշվելով՝ 15 կուսակցություն ա ուզում մասնակցի, եթե ԿԸՀ-ը մենակ 4-ինը արգելի, էն մնացած 32-ի դեմ ո՞նց ենք պայքարելու։
Նիկոլ Փաշինյան- Լավ, թոշակները բարձրացնելը հասկացանք, ուրիշ ի՞նչ ենք անում։ Արարատ, (հաստատ չեն գաղտնալսում, չէ՞), արտաքին աջակցությունից ի՞նչ կա։
Արարատ Միրզոյան- Մինչև ընտրությունները խոստացել են ոչ միայն չկրակել, այլև ուղարկել ևս 18 հազար տոննա բենզին, 40 հազար տոննա ցորեն, հազար տոննա ձեթ, 200 հազար նամազի գորգիկ․․․ բայց էդ վերջինից երևի հրաժարվենք, կամ էլ՝ թաքուն պահեստավորենք, եթե ընտրություններում հաղթենք՝ հաստատ պետք ա գալու։
Նիկոլ Փաշինյան- Եթե-ն ո՞րն ա, ի՞նչ ես դդում-դդում դուրս տալիս․․․ պրն Հարությունյան, կներես, պատահաբար ստացվեց․․․ Հա, Արո ջան, իմիջիայլոց՝ զեկուցիր, տեսնեմ մեր ռեյտինգի՞ց ինչ կա, լավից-վատից՝ շտաբի պետ մարդ ես։
Արայիկ Հարությունյան- Այսպես ասեմ․․․ Եթե ընտրությունները կայանային առաջիկա կիրակի, և դրանց մասնակցեր միայն ՔՊ-ն, մեր կուսակցությունը կստանար համարյա 7 տոկոս կողմ ձայներ և փայլուն հաղթանակ կարձանագրեր, իսկ քվեաթերթիկների 93 տոկոսը կհամարվեր անվավեր՝ զանազան անպարկեշտ գրությունների պատճառով։
Գևորգ Պապոյան- Հայաստանում երկուսուկես միլիոն ընտրող կա, դրա 7 տոկոսը ինչքա՞ն ա անում, 22 հազար հոգի՞․․․
Նիկոլ Փաշինյան- Գևորգ, ծնգլահա՛ն արիր, սո՛ւս մնա։ Ալենչո, դու էլ հերիք ա թքես գետնին, հասկացանք՝ սաղս էլ թքել ենք փայտիկին, բայց ձեզ մի քիչ հավաք պահեք։ Ի վերջո էս երկրում ԱԱԾ կա, դատախազություն կա, ոստիկանություն կա՝ երեք հատ թոփ-թազա փոխոստիկանապետով, հո էդքան հեշտությամբ չե՞նք հանձնվի․․․
Ցավոք՝ սղագրությունն այստեղ ընդհատվում է։