Հատվածներ 2027 թ․ մարտի 4-ի լրահոսից։
- ՀՀ նախկին վարչապետ, ներկայումս՝ «Սևան» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող Նիկոլ Փաշինյանի համար նախատեսված հանձնուքը զննելու արդյունքում կարկանդակների միջից հայտնաբերվել են բջջային հեռախոս և հոգեմետ դեղահաբեր։ Վերջինիս փաստաբան Սրբուհի Գալյանն իրավապահներին պարզաբանել է, որ դեղահաբերն իր պաշտպանյալին է հանձնել մյուս կալանավորների խնդրանքով, որովհետև նախորդ անգամ, երբ դեղերն ուշացել էին, նա սկսել էր խցի մետաղյա ամանեղենն օգտագործել որպես հարվածային գործիքներ, ապա պատանդ էր վերցրել քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներից մեկին ու պահանջել 3 մլն դոլար և հեծանիվ։ Հանձնուքն առգրավվել է, փաստի առթիվ հարուցվել է հանրային քրեական վարույթ։
- «Էրեբունի» բժշկական կենտրոնից հայտնում են, որ ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ներկայումս՝ Երևան քաղաքի ավտոլվացման կետերից մեկի աշխատակից Ալեն Սիմոնյանի առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Ինչպես հայտնի է՝ օրեր առաջ վերջինս հաճախորդի ավտոմեքենան լվանալու ընթացքում թքել էր մեքենայի դիմապակուն, սակայն հաճախորդը նկատել էր դա, և նրանց միջև ծագած վիճաբանությունն ավարտվել էր ֆիզիկական բռնության միակողմանի կիրառումով։
- «Ռեսպուբլիկա» կուսակցության նախագահ Արամ Զ․ Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ Օրյոլի մարզի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում վերջինս եղել է «Крым наш» գրությամբ գլխարկով և խոսել է հայ-ռուսական դարավոր բարեկամության ու ռազմավարական հարաբերությունների կենսական անհրաժեշտության մասին։
- Թուրքիայի իշխանությունները հրաժարվել են Հայաստանին արտահանձնել ԱԺ նախկին փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին։ Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, վերջինս աշխատում էր Ստամբուլի շուկայի արագ սննդի կետերից մեկում՝ որպես առաքիչ, և մի քանի անգամ բռնվել էր հաճախորդների համար նախատեսված շաուրմաների միջից մսի կտորներ թռցնելու պահին։
- Արագածոտնի մարզից հայտնում են, որ նախկին նախարար, ներկայումս՝ Երնջատափ համայնքի ֆերմերային տնտեսություններից մեկի կրտսեր անասնաբույժ Արսեն Թորոսյանի նկատմամբ հարուցվել է հանրային վարույթ՝ անասունների, այդ թվում՝ ավանակների նկատմամբ տարաբնույթ ոտնձգությունների կասկածանքով։ Ընթանում է նախաքննություն։
- ԲՀԿ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը դիմել է իրավապահներին՝ տեղեկացնելով, որ ՔՊ-ական հանցավոր իշխանությունների օրոք ինքը ենթարկվել է աշխատանքային թրաֆիքինգի։ Հայցին միացել են նաև երկու նախկին նախարարներ․ ներկայումս՝ մաթեմատիկական թեքումով դպրոցի պահակ Գևորգ Պապոյանն ու Դդմաշեն գյուղի մշակույթի տան փոխտնօրեն Արայիկ Հարությունյանը։
- Շիրակի մարզպետարանը դիմել է Գլխավոր դատախազությանը՝ պահանջելով Աննա Հակոբյանին ճանաչել որպես անհայտ բացակայող, իսկ վերջինիս ենթադրյալ ունեցվածքը բռնագրավել և գոյացած միջոցների մի մասն ուղղել մարզի սոցիալական կարիքների բավարարմանը։
Շարունակելի