Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը տեղեկացրել է, որ ըստ նոր սահմանադրության նախագծի՝ եթե խորհրդարանական ընտրություններում չի հաջողվում մեկ կուսակցությամբ կամ կոալիցիայով ձևավորել մեծամասնություն, տեղի է ունենում ոչ թե երկրորդ փուլ, այլ նոր ընտրություններ։
«ՉԻ»․ Հետո էլ ասում են՝ սահմանադրական փոփոխություններն Ադրբեջանի պարտադրանքն է։ Եթե այդպես լիներ՝ Ադրբեջանը կպարտադրեր այնքան ընտրություններ անցկացնել, մինչև ՔՊ-ն բացարձակ մեծամասնություն ունենա։ Իսկ այսպես՝ ստացվում է, որ ՔՊ-ի համար կարևորը ոչ այնքան հնարավորինս շատ ձայներ ստանալն է, որքան ընդդիմադիր ուժերին կռվեցնելը, որպեսզի հանկարծ կոալիցիա չկազմեն։ Բայց քանի որ երկրորդ փուլից առաջ ընդդիմադիր ուժերը տեսականորեն կարող էին հանուն ընդհանուր նպատակի իրար հետ լեզու գտնել՝ որոշվել է ընդհանրապես վերացնել երկրորդ փուլը և դրա փոխարեն «ջնջել, նորից սկսել»։ Այսինքն՝ նոր ճնշումներ իրականացնել, ներգրավել նոր «հաճախորդների», և այլն։
Ի դեպ՝ Սրբուհի Գալյանը տեղեկացրել է նաև, որ ԱԺ-ին ավելի լայն հնարավորություններ են տրվելու․ «արդեն կա որոշում ԱԺ մշտական հանձնաժողովին տալ դերակատարում, օրինակ՝ հանձնաժողովը կարող է բաց նիստում նախարարի թեկնածուին տալ հարցադրումներ»։ Այ սա իսկապես հուժկու առաջընթաց է և էապես կմեծացնի ԱԺ դերը։ Պատկերացնո՞ւմ եք՝ «կակոյ-նիբուձ» պատգամավորների իրավունք է տրվելու Նիկոլի հաստատած թեկնածուին «հարցադրումներ տալ»։ Օրինակ՝ հարցնել ժամը քանի՞սն է, ի՞նչ գույնի շլյապա է գերադասում, օրը քանի՞ կիլոմետր հեծանիվ է քշում, և այլն։