...

Ձեզ ո՞վ կթողնի լքել երկիրը

Ձեզ ո՞վ կթողնի լքել երկիրը

«Հայաստան» խմբակցության պատգամավորները որոշել են բոյկոտել միջազգային գործուղումները, որովհետև իրենցից շատերը ներգրավված են տարբեր քրեական գործերով, և շատ հաճախ այդ պատրվակով իշխանությունները նրանց թույլ չեն տալիս դուրս գալ երկրից։

«ՉԻ»․ Նման խնդիրներ ունեն նաև, օրինակ, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Իշխան Սաղաթելյանը և ուրիշները, ու պատկերացրեք՝ իշխանությունների մտահոգությունները տեղին են։ Բա որ այդ մարդիկ հանկարծ դուրս գան երկրից ու այլևս չվերադառնա՞ն։ Պատկերացնո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանի վիճակը։ Հիմա նա իր իշխանությունը պահում է միայն այն բանի շնորհիվ, որ «ընդդիմության լիդերներն» այդ մարդիկ են, այսինքն՝ փաստացի նրանք են իր իշխանության երաշխավորները։ Ո՞վ ինքնակամ թույլ կտա, որ իր հենարանները թռնեն երկրից։  Հենց թռան՝ հասարակության համար ավելի ընդունելի լիդերներ կհայտնվեն, ու Նիկոլ Փաշինյանը շատ արագ կդառնա «նախկին հանցավոր ռեժիմ»։ Իսկ քանի դեռ սրանց խափանման միջոցը բնակավայրից չհեռանալն է, Նիկոլ Փաշինյանն էլ վարչապետի աշխատասենյակից չհեռանալու երաշխիքներ ունի։ Այնպես որ՝ այս ամենի պատճառներն իսկապես քաղաքական են։

ՎԱՐԿԱՆԻՇ

   1592 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ