...

Գնացին՝ խժռելու ինքնիշխանության վերջին հատիկները

Գնացին՝ խժռելու ինքնիշխանության վերջին հատիկները

Նիկոլ Փաշինյանը սիրում է մեղքը իր վրա վերցնել, իհարկե առանց որևէ հետևանքի: Իմիջիայլոց, զուտ քարոզչական նպատակներով: Բայց եթե ունի գեթ մեկ տոկոս անկեղծություն, ապա այսօր պետք է անի հերթական լայվը և մեղա գա:

Ասի, որ ինքն է մեղավոր, որ երկրի ու ժողովրդի համար այս ծանրագույն փուլում խորհրդարանական ընդդիմություն դարձրեց երկու ամենահակապետական ընդդիմադիր խմբերին: Իր գործունեությամբ, նրանց 20 տարվա արհավիրքներին քաղաքական և իրավական գնահատականներ չտալով, երբեմն նրանց քաղաքականությունը շարունակելով՝ հատկապես Արցախի հարցում, և այլն:

Հասարակությունը դեռ տաք է և չի ընկալում, թե ինչ արեց իշխանությունը՝ ընդդիմությունը հանձնելով այդ ուժերին: Արտաքնապես իբր շատ տարբեր, բայց բովանդակությամբ խիստ նման այս բևեռները ոչ միայն խժռելու են միմյանց, այլ նաև պետականության և ինքնիշխանության վերջին հատիկները:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1074 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ