...

Դիլբարյանի կորսված ուսանողությունը

Դիլբարյանի կորսված ուսանողությունը

«Քանի որ իմ ուսանողությունը և Արցախյան պատերազմը անցել է Վազգեն Մանուկյանի գաղափարախոսության և նրա գործունեության ողջ ընթացքում, ես եղել եմ նրա ընտրողը, գիտեմ, թե ինչպես նրա հաղթանակը վերցվեց իր ձեռքից, գիտեմ իր ներդրումը Հայաստանի ինքնիշխան պետության կայացման գործում և Արցախյան նախորդ պատերազմում, որը մենք հաղթանակով էինք ավարտել»,- A1+-ի հետ հարցազրույցում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Նարինե Դիլբարյանը:

«ՉԻ». Մենք էլ ասում ենք՝ որտեղի՞ց է Դիլբարյանը վարակվել մանուկյանական հիվանդության ախտանիշներով:

Փաստորեն, դրանով են պայմանավորված «Ժառանգության» կուսակցության վերջին շրջանի վայրիվերումները: Կուսակցություն, որը նախկինում փորձում էր սպասարկել հանրության մի հատվածի օրակարգը, իսկ հիմա դարձել է հայտնի ուժերի ևս մեկ հենակետը:

Ընդհանրապես հետաքրքիր է՝ ի՞նչ գաղափարախոսություն ունի Վազգեն Մանուկյանը, որ Դիլբարյանն էլ քաղաքականապես դաստիարակվել է դրա հիման վրա: Գնացքից թռչելու ժամանակը կոնկրետ ինստրուկցիա է և ոչ թե գաղափարախոսություն, իսկ համաշխարհային ազգ լինելու թեզը՝ անորակ թամադայի կենաց:

Ինչ վերաբերում է պատերազմի մեջ հաղթանակ ունենալու ավանդին: Իր պես ևս մի քանի տասնյակ գործիչներ կան, որոնք հավասար և ավելի ներդրում են ունեցել հաղթանակի գործում, ու բոլորը գործել են Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարության ներքո:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1319 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ