...

Դժբախտ-դժգույն կամուրջ էր

Դժբախտ-դժգույն կամուրջ էր

«Հաքարի կամրջի վրա ադրբեջանական դրոշի հետ կապված միջադեպը պետք է գնահատել սթափ գլխով»,- հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Այ հիմա հասկանալի է, թե ինչու Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա չի անդրադարձել այդ միջադեպին։ Որովհետև այն պետք է գնահատել սթափ գլխով, իսկ հունիսի 15-ը Հայաստանի պետական խորհրդանիշների տոնն է, որոնցից մեկն էլ հենց Նիկոլ Փաշինյանն է։ Դե եթե մարդն ինքն իր տոնն է նշում, ի՞նչ սթափ գլուխ․․․ 

Բայց ուշադրություն դարձրեք պրն Թունյանի ձևակերպմանը՝ «Հաքարի կամրջի վրա ադրբեջանական դրոշի հետ կապված միջադեպ․․․»։ Խնդիրը հենց այն է, որ միջադեպը ոչ թե կամրջի վրա է եղել, այլ ՀՀ տարածքում։ Ավելին՝ ադրբեջանական կո՛ղմն է պնդում, որ միջադեպը կամրջի վրա է եղել, ու քանի որ կամուրջն իրենք են կառուցել՝ այն իրենց տարածքն է։ Թեև տեսանյութում հստակ երևում է, որ նրանք իրենց դրոշը տեղադրել են մեր տարածքում։ Այնպես որ՝ տեսանյութը նույնպես պետք է նայել սթափ գլխով։

ՎԱՐԿԱՆԻՇ

   615 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ