...

Դո´ւ պիտի լինես մեր վարչապետը

Դո´ւ պիտի լինես մեր վարչապետը

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարել է, որ ոչ մի պատճառ չի կարող ազդել Հայաստանում խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իր վճռականության վրա և ընդգծել, որ ունի թիմ և հստակ ծրագրեր։

«ՉԻ». Եկեք ազգովի Արա Աբրահամյանին ընտրենք, թող վարչապետ դառնա: За кайф: Ձեզ բան ենք ասում: Հլը պատկերացրեք՝ ինքն է մեր երկրի ղեկավարը: Պիտի ելույթներ ունենա, այստեղ-այնտեղ գնա, այլ երկրների ղեկավարների հետ հանդիպի:

Դա մեծ ուրախություն կլինի, եթե մենք ամեն օր լսենք ռուսերենի «մատոռով» նրա հայերենը: Կամ՝ հայերենի «մատոռով» նրա ռուսերենը: Ամենաերջանիկ ազգը կդառնանք: Տարածաշրջանի ամենաղժժունակ երկիրը կլինենք: 

Հա, ի՞նչ: Ի՞նչ վատ կլինի որ: Ղարաբաղի հարցը վարի ենք տվել, արժեզրկում, սոցիալական խնդիրներ, այդ ամենը կփոխհատուցվի Արա Աբրահամյանի ոսկեղենիկ բառապաշարով: Չկա-չկա, գոնե մի լուսավոր կետ լինի, ուրախանանք:

Եվ ուրեմն, բոլորս գնում, ու գալասավատ ենք անում Ալամ աշխարհի հայերի ղեկավարի օգտին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1089 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ