...

Միայն դու էիր պակաս

Միայն դու էիր պակաս

«Իմ անձնական մասնակցության մասին ես շատ շուտով կասեմ՝ որոնք են իմ քաղաքական ուժը, որոնք են ֆինանսական, ինչ ծրագրեր ունեմ, ում հետ ինչ պայմանավորվածություն ունեմ և ինչ թիմ ունեմ»:

Սա Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի խոսքն է՝ կապված առաջիկա ընտրություններին իր մասնակցության հետ:

«ՉԻ». Էս դեպքի համար է ասված՝ հայտնի կենդանին էր պակաս՝ պառախոդով եկավ: Իբր տեղական քաղաքական գործիչների արհավիրքները քիչ էին, հիմա էլ Արա Աբրահամյանն է սպառնում, որ կմասնակցի ներհայաստանյան գործընթացներին:

Միայն մեկ դեպքում կարելի է ողջունել Արա Աբրահամյանի ներգրավումը առաջիկա քարոզարշավին. եթե համաձայնի այն ամբողջովին ռուսերեն անցկացնել: Հավատացեք՝ ավելի լավ նվեր հնարավոր չէ անել: Իսկապես կցրի գաղջը, մարդկանց դեմքին մի փոքր ժպիտ կհայտնվի:

Այնպես որ՝ ո՛չ թիմ է պետք, ո՛չ փող, ժողովրդով փող կհավաքենք, միայն թե համաձայնի ռուսերենով ելույթներ ունենալ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   633 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ