Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Խորհրդային Միության ժամանակ մի անեկդոտ կար։ Կարմիր հրապարակում թռուցիկներ են գտնում, որոնց վրա գրված է․ «Քաղբյուրոյին գնդակահարել, Կրեմլի պատերը ներկել կանաչ»։ Հայկական ռադիոն արձագանքում է․ «Իսկ ինչու՞ կանաչ»։
Հիմա որքան հասկանում եմ, մայիսի 29-ի իմ մի գրառման արձագանքը հետեւյալն է․«Իսկ ինչու՞ դոմփել»։ Մնացած մասով փաստորեն կոնսենսուս ունենք, որ սրբապիղծ «սրբազանների» հարցը պետք է լուծել։
«ՉԻ». Խորհրդային տարիներին մի հատ ուրիշ անեկդոտ էլ կար: Հայկական ռադիոյին հարցնում են. «Ո՞վ է հանրության համար ավելի վտանգավոր՝ խրոնիկ ալկոհոլի՞կը, թե՞ խրոնիկ թմրամոլը»:
Պատասխան. «Խրոնիկ ղեկավարը»:
Մի երկու անգամ ստուգեցինք այս անեկդոտը, ոնց որ թե մեջը կրիմինալ չկա, պիտի որ Աննա Հակոբյանի դռբի տակ չընկնենք: Կուսակրոն էլ չենք, այնպես որ Նիկոլի կողմից էլ հարված չենք սպասում:
Բոլոր դեպքերում, մենք առաջարկում ենք Կառավարության շենքի պատերը մոխրագույն ներկել, 50 երանգներով: Մենակ չասեք՝ ինչի՞ հիսուն: Որովհետև հիսունականների մասով կոնսենսուս ունենք:
Հ.Գ. Մեկ-մեկ տպավորություն է, որ Փաշինյանը Queen-ի հայտնի երգի այս խոսքերի ազդեցության տակ է մնացել.
Don't stop me now
'Cause I'm having a good time: