...

Դոն Պիպոն հեռացել է Հայաստանից

Դոն Պիպոն հեռացել է Հայաստանից

«ՉԻ» տեղեկություններով՝ հանրահայտ Դոն Պիպոն՝ Արթուր Ասատրյանը, օրերս հեռացել է Հայաստանից. նրա ձեռքը վիրակապված է եղել:

Հիշեցնենք, որ վերջերս համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ պարզ երևում էր, թե ինչպես են ոստիկանները նրա թևերը ոլորելով բերման ենթարկում: Տեսանյութում լսվում է նաև, որ Արթուր Ասատրյանը ոստիկանների վրա բղավում է՝ ասելով՝ ձեռքս  կոտրեցիք, ինչո՞ւ եք կոտրում: Ըստ ամենայնի՝ այս պարագայում Պիպոյին չի ներվել այն, որ 2018 թվականի հունիսի 16-ին, երբ ԱԱԾ աշխատակիցները ձերբակալեցին նրան ու ԱԺ գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանին, հետագայում նրան մեղադրանք չառաջադրվեց, իսկ  Մանվել Գրիգորյանը մնաց անազատության մեջ:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Դիլիջանում Դոն Պիպոյի հետ իրավապահների կոպիտ պահվածքը պայմանավորված է եղել Մանվել Գրիգորյանի թիկնապահ հայտնի Մոսոյի  գործոնով: Մոսոյի եղբայրը բարձրաստիճան պաշտոնյա է իրավապահ համակարգում, և հենց նա էլ ուղղորդել է ոստիկաններին, կոպտորեն բերման ենթարկել Պիպոյին, ինչի հետևանքով էլ կոտրվել է վերջինիս ձեռքը:

Դոն Պիպոն հեռացել է վիրավորված ու  նեղացած իշխանություններից, որ հայրենի Էջմիածնի հետ կապված իր բոլոր ծրագրերն ու սկսված աշխատանքները անավարտ մնացին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   5341 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ