...

Գեներալ Մանվելի պատմությունը չենք մոռացել

Գեներալ Մանվելի պատմությունը չենք մոռացել

Այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ-ի հրամանատարական կազմը՝ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը տարածեց հայտարարություն, որտեղ ասված էր.

«Սիրելի հայրենակիցներ, Այս օրհասական պահին կոչ ենք անում ձեզ տեր լինել մեր պետությանը, կանգնել մեր Զինված ուժերի, Հայոց բանակի կողքին։ Պատերազմում պարտված ու հող հանձնած իշխանությունը պետք է հեռանա: Դա է մեր ազգային վերածննդի առաջին անհրաժեշտ գրավականը, դա է այսօրվա հրամայականը»:

«ՉԻ». Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը ողջունել է բանակի միջամտությունը ներքաղաքական գործընթացներին, ողջունել է այն փաստը, որ ԶՈւ-ի ղեկավարությունը դուրս է եկել երկրի Գերագույն և գլխավոր հրամանատարի դեմ: Դե յուրե, Նիկոլ Փաշինյանն է Հայաստանի Գերագույն և գլխավոր հրամանատարը:

Սա կոչվում է երկերեսանիություն: Նախկինները թող շատ չառիթավորվեն: Մեր հիշողությունը տեղում է, ու մենք շատ լավ հիշում ենք, թե այս նույն Ռոբերտ Քոչարյանն իրեն ինչպես պահեց նույն իրավիճակում, բայց արդեն՝ 2008 թվականի մարտին:

Իսկ այն ժամանակ՝ 2008թ. նախագահական ընտրություններից հետո, ՀՀ ՊՆ փոխնախարար, գեներալ Մանվել Գրիգորյանը հայտարարեց, որ լինելու է ժողովրդի կողքին և թույլ չի տալու, որ բանակը ժողովրդի դեմ դուրս գա:

Ի՞նչ արեց Ռոբերտ Քոչարյանը՝ այն ժամանակվա երկրի ղեկավարը: Ողջունե՞ց Մանվել Գրիգորյանի հայտարարությունը, ասա՞ց՝ հալալ է, որ ժողովրդի կողքին ես կանգնել: Ոչ, ճիշտ հակառակը՝ Մանվել Գրիգորյանին աշխատանքից ազատեց:

Իսկ Սերժ Սարգսյանն ինչպե՞ս արձագանքեց: Վերջինս էլ հայտարարեց հետևյալը. «Գեներալ Մանվել Գրիգորյանը իմ մարտական ընկերն է: Ավելին, նրա կինը` Նազիկը, ևս մեզ հետ հավասար կռվում էր այն ժամանակ: Եվ ես երբեք չեմ փորձել Մանվել Գրիգորյանին ներքաշել քաղաքականության մեջ: Եվ շատ-շատ ափսոսում եմ և ցավում եմ, որ նա, չգիտեմ ինչից ելնելով, ՓՈՐՁԵՑ ՄՏՆԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓՈՐՁ ԱՐԵՑ ՉԵՆԹԱՐԿՎԵԼ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ: Ես կարծում եմ, պետք է հանգամանքները պարզվեն, և խնդիրը պետք է լուծում ստանա»: Այս հատվածը հատուկ ենք մեծատառով գրել, որ լավ տպավորվի:

Տեսնում ե՞ք, ինչպես է ստացվում: Մի դեպքում ողջունում են, որ բանակը չի ենթարկվում Գերագույն գլխավոր հրամանատարին, մի դեպքում՝ Գերագույն գլխավոր հրամանատարին չենթարկվելու և ժողովրդի կողքին կանգնելու մասին հայտարարած հրամանատարին, գեներալին աշխատանքից ազատում են: Որովհետև ժողովրդի, այլ ոչ թե իրենց կողքին էր կանգնել՝ դրանով բարդացնելով մարտի 1 իրականացնելու ծրագիրը: Ավելին, Շմայսին օգտագործելով, որոշել էին Մանվել Գրիգորյանի դեմ քրեական գործ հարուցել, էն էլ գեներալ Արթուր Աղաբեկյանը գնացել, սրանց սաստել էր, ասել էր՝ հո դուք խելառ չե՞ք, Ազգային հերոսի դեմ քրեական գործ սարքելս ո՞րն է: Նոր դրանից հետո Մանվելին հանգիստ թողեցին: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ