...

Դուբլ 2

Դուբլ 2

Գործարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է. «Որոշեցի տեղափոխվել Արցախ՝ հրաժարվելով Ռուսաստանի քաղաքացիությունից։ Այս որոշումն ինձ համար հեշտ չէր, բայց վստահ եմ, որ դա ճիշտ է։ Հուսով եմ, որ իմ ռուս գործընկերներն ու ընկերները ըմբռնումով և հարգանքով կընդունեն այս որոշումը՝ որպես իրենց ընկերոջ որոշում»:

ՉԻ.- Հալալ է: Ռուբեն Վարդանյանն իսկական հայրենասեր դուրս եկավ: Հազարավոր այլ ռուսների և հայերի պես, որոնք հրաժարվում են սանկցիաների տակ կքած Ռուսաստանի քաղաքացիությունից ու այստեղ հայկական քաղաքացիություն ձեռք բերում: Ի՞նչ պակաս հայրենասեր է Ռուբեն Վարդանյանը:

Եվ հետո, գիտե՞ք, Արցախից քաղաքական կարիերան անելը երբեմն ավելի դյուրին է: Մեկը կար, էլի հայտարարեց, թե հայրենասեր է, Արցախից է, հետո ԺԵԿ-ի տեղեկանքով հայրենիքը փոխեց, Հայաստանի ու Արցախի ժողովուրդների գլխին փորձանքներ բերեց: Նա էլ հայերեն խոսել չգիտեր, ռուսկի յազիկով էր հպարտանում, տենց էլի...

Հիմա դուբլ 2-ն է սկսվում: 

Հետաքրքիր է, որ Ռուբեն Վարդանյանը ռուս գործընկերների ու ընկերների ըմբռնումից է խոսում. հայ գործընկերների ու ընկերների ըմբռնումը հեչ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   651 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ