...

Դուք չեմպիոն եք ձեզ հասցեագրված հայհոյանքների քանակով

Դուք չեմպիոն եք ձեզ հասցեագրված հայհոյանքների քանակով

«2018-ի ցույցերից հետո ամենաշատ մարդկանց փողոց հանել ենք մենք։ Ո՞վ ասաց, որ չեն աջակցում մեզ, այդ մարդիկ նստած (տանը) աջակցում են, քննադատում են իշխանությանը, հայհոյում»,- «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է Դաշնակցության ԳՄ անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը:

«ՉԻ». Իսկապես, Վահան Բաբայանի ու Անի Զախարյանի համեմատ ավելի շատ մարդ եք հանել փողոց: Գեղամ Մանուկյանի հացադուլներն ընդհանրապես ահավոր տպավորիչ էին: Ոչ ոք չի վիճում:

Բայց պատերազմում պարտված իշխանության դեմ 17 կուսակցություններով այդքան մարդ փողոց հանելը պարզապես խայտառակություն էր: Եթե այդ կուսակցությունները մի փոքր արժանապատվություն ունենային, քաղաքական ֆիզարձակուրդ կգնային:

Ինչ վերաբերում է տանը նստած աջակցելուն ու հայհոյելուն: Կա նման բան, իսկապես հայհոյում են: Բայց ոչ պակաս՝ նաև 17-ի առաջնորդներին: Հայհոյում են, որ մեջ են ընկել ու չեն թողնում, որ ժողովուրդը իր արդարացի դժգոհությունն արտահայտի գործող իշխանություններից: Հայհոյում են, որ նախկին թալանչիների պատճառով գործող ապիկար կառավարությունը կարող է մարսել իր սխալները:

Հ.Գ. Վերջին օրերին հայհոյանքների քանակով միանշանակ առաջատար է դարձել ՀՅԴ-ն: Մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ հնարավոր ընտրությունների դեպքում Դաշնակցության ցուցակը կգլխավորի Քոչարյանը, իսկ կուսակցությունը դա չհերքեց: Այնպես որ, կուսակցության առաջատար լինելու հանգամանքը լրիվ օբյեկտիվ է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   960 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ