...

Դուք ձեր «տեղեկատվական տիրույթի» դարդը լացեք

Դուք ձեր «տեղեկատվական տիրույթի» դարդը լացեք

Հայաստանում ՌԴ դեսպանությունը նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին, որում վրդովմունք է հայտնել՝ կապված «տեղեկատվական տիրույթում շրջանառվող ցինիկ նյութերի» հետ, որոնցով «Սուրմալուի» ողբերգության համար մեղադրվում են «ռուսական կառույցները»։ Ըստ փաստաթղթի՝ Ռուսաստանը դա համարում է որոշ քաղաքական ուժերի կողմից իրականացվող ուղղակի սադրանք և «Հայաստանի իշխանություններից ակնկալում է քայլեր՝ ուղղված անբարյացակամության նման դրսևորումները կասեցնելուն, ներառյալ անհրաժեշտ հանրային մեկնաբանությունները»։

Պարզ ասած, Ռուսաստանը կոշտ տոնով Նիկոլ Փաշինյանից պահանջում է․ 1․ Հրապարակավ հայտարարել, որ Ռուսաստանը դրա հետ կապ չունի, 2․ «Որոշ քաղաքական ուժերի և լրատվամիջոցների» ականջները քաշել ու «պորտը տեղը դնել»։ Մի խոսքով՝ Ռուսաստանում համարում են, որ իրե՛նք պիտի որոշեն, թե Հայաստանի իշխանություններն ինչպես պիտի վարվեն քաղաքական ուժերի ու լրատվամիջոցների հետ։ Հետաքրքիր է՝ հրապարակից ներքև գտնվող էն սիրուն շենքը, որի վրա, չգիտես ինչու, գրված է «ՀՀ ԱԳՆ», չի՞ պատրաստվում «իր վրդովմունքը հայտնել» Հայաստանի ներքին գործերին միջամտելու այս կոպտագույն փորձի կապակցությամբ։

ՎԱՐԿԱՆԻՇ

   1034 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ